ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աթամբաևին մեղադրանք են առաջադրել ևս երկու կոռուպցիոն քրեական գործով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանք են առաջադրել ևս երկու քրեական գործով: Այդ մասին օգոստոսի 15-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա փաստաբանը՝ Սերգեյ Սլեսարյովը. այժմ Աթամբաևը մեղադրվում է 10 գործով: «Նրան ևս երկու ծանուցում են հանձնել կոռուպցիայի մեջ մեղադրվելու մասին: Երկու գործերն էլ վերաբերում են Կոյ-Տաշ գյուղում հողամասերի ձեռքբերմանը»,- հայտարարել է Սլեսարյովը:

Այսպիսով, ընդամենն այսօրվա դրությամբ Աթամբաևին մեղսագրվում է 10 ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարում:

Օգոստոսի 13-ին Ղրղզստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ծանուցումներ են հանձնվել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում, սպանություն, սպանության փորձ, պատանդառություն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառում:

Հատուկ ծառայությունների վարկածով, պետության նախկին ղեկավարը պետական հեղաշրջում էր նախապատրաստում: Օգոստոսի 14-ին նախկին նախագահին կոռուպցիայի մեջ են մեղադրել Բիշքեկի ջերմաէլեկտրակենտրոնն արդիականացնելիս և գրասենյակային շենքեր ձեռք բերելիս: Նրան կարող է սպառնալ ցմահ պատժաժամկետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular