Պատմական Հայաստանի բոլոր ժամանակների մշակութային կոթողներն այնպես, ինչպես մենք չենք տեսնում
ՄՇԱԿՈՒՅԹԱպրիլի 24-ին՝ ժամը 16:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա բացառիկ լուսանկարների ցուցահանդեսի բացում:
«Քարացած ժամանակ». այսպես է կոչվում Հայկ Մելքոնյանի լուսանկարների շարքը, ով ձեզ կներկայացնի պատմական Հայաստանի բոլոր ժամանակների մշակութային կոթողները այնպես, ինչպես մենք հաճախ չենք տեսնում:
Լուսանկարչի հիմնական նպատակն է ներկայացնել իրականության բացառիկ գեղեցկությունը, արթնացնել հետաքրքրություն Հայաստանի հանդեպ, որ ցանկություն արթնանա դիտողի մոտ սեփական աչքերով տեսնեն այն վայրերը, որոնք լուսանկարներում են պատկերված, զգան քարի ջերմությունն ու վարակվեն նրանցով:
Տարվա եղանակների բազմազանություն, բազմաթիվ հուշարձաններ, պատմական տարբեր շրջաններ, օրիգինալ մշակույթ. ամեն ինչ այստեղ կապված է քարերի հետ:
Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է 4 մասից բաղկացած ցուցահանդեսի առաջին մասի բացմանը:
Մուտքն ազատ է: