ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմական Հայաստանի բոլոր ժամանակների մշակութային կոթողներն այնպես, ինչպես մենք չենք տեսնում

ՄՇԱԿՈՒՅԹ

Ապրիլի 24-ին՝ ժամը 16:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա բացառիկ լուսանկարների ցուցահանդեսի բացում:

«Քարացած ժամանակ». այսպես է կոչվում Հայկ Մելքոնյանի լուսանկարների շարքը, ով ձեզ կներկայացնի պատմական Հայաստանի բոլոր ժամանակների մշակութային կոթողները այնպես, ինչպես մենք հաճախ չենք տեսնում:

Լուսանկարչի հիմնական նպատակն է ներկայացնել իրականության բացառիկ գեղեցկությունը, արթնացնել հետաքրքրություն Հայաստանի հանդեպ, որ ցանկություն արթնանա դիտողի մոտ սեփական աչքերով տեսնեն այն վայրերը, որոնք լուսանկարներում են պատկերված, զգան քարի ջերմությունն ու վարակվեն նրանցով:

Տարվա եղանակների բազմազանություն, բազմաթիվ հուշարձաններ, պատմական տարբեր շրջաններ, օրիգինալ մշակույթ. ամեն ինչ այստեղ կապված է քարերի հետ:

Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է 4 մասից բաղկացած ցուցահանդեսի առաջին մասի բացմանը:
Մուտքն ազատ է:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular