Տրանսպորտի եւ կապի նոր նախարար. Ընդամենը մի քանի ժամ է, ինչ աշխատում եմ՝ ժամանակ տվեք
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸնդամենը մի քանի ժամ է, ինչ աշխատում եմ՝ ժամանակ է պետք ճյուղի կարեւորագույն խնդիրները յուրացնելու համար: Այս մասին սեպտեմբերի 22-ին կառավարության նիստից առաջ հայտարարեց տրանսպորտի եւ կապի նոր նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարը չխուսափեց մամուլից եւ անհարմար հարցերից եւ կառավարության շենք մտավ գլխավոր մուտքից:
«Գիտեք, որ առաջին անգամ եմ նոր աշխատանքին ներկայանում, նոր տեղում ընդամենը մի քանի ժամ եմ աշխատում: Առաջիկայում կփորձեմ ամեն ինչ առավելագույնս պարզել: Նաեւ մամուլի աջակցության կարիքն ունեմ, որպեսզի անհրաժեշտ հարցերը միասին բարձրացնենք եւ լուծենք, որպեսզի դրանք մեզ համար անսպասելի չլինեն»,- ասաց նոր նախարարը
Նշենք, որ Մարտիրոսյանը նախկինում հիմնադրել է GNC Alfa օպտիկամանրաթեային կապի ընկերությունը, որն ավելի ուշ վաճառել է ռուսական «Ռոստելեկոմ» կոնցեռնին եւ դարձել է ընկերության փոխնախագահը: