ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տրանսպորտի եւ կապի նոր նախարար. Ընդամենը մի քանի ժամ է, ինչ աշխատում եմ՝ ժամանակ տվեք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ընդամենը մի քանի ժամ է, ինչ աշխատում եմ՝ ժամանակ է պետք ճյուղի կարեւորագույն խնդիրները յուրացնելու համար: Այս մասին սեպտեմբերի 22-ին կառավարության նիստից առաջ հայտարարեց տրանսպորտի եւ կապի նոր նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարը չխուսափեց մամուլից եւ անհարմար հարցերից եւ կառավարության շենք մտավ գլխավոր մուտքից:

«Գիտեք, որ առաջին անգամ եմ նոր աշխատանքին ներկայանում, նոր տեղում ընդամենը մի քանի ժամ եմ աշխատում: Առաջիկայում կփորձեմ ամեն ինչ առավելագույնս պարզել: Նաեւ մամուլի աջակցության կարիքն ունեմ, որպեսզի անհրաժեշտ հարցերը միասին բարձրացնենք եւ լուծենք, որպեսզի դրանք մեզ համար անսպասելի չլինեն»,- ասաց նոր նախարարը

Նշենք, որ Մարտիրոսյանը նախկինում հիմնադրել է GNC Alfa օպտիկամանրաթեային կապի ընկերությունը, որն ավելի ուշ վաճառել է ռուսական «Ռոստելեկոմ» կոնցեռնին եւ դարձել է ընկերության փոխնախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular