Գագիկ Ծառուկյանը ռեյտինգ բարձրացնելու խնդիր երբևէ չի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿարծիք կա, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանը արտակարգ իրավիճակն օգտագործում է սեփական ռեյտինքը բարձրացնելու և ինքնագովազդվելու համար: Նման վարկածն այնքան հեռու է իրականությունից, որ ավելորդ ենք համարում դրան անդրադառնալ: Ընդամենը կույր պետք է լինել, չտեսնելու համար, որ Գագիկ Ծառուկյանն ամենևին էլ գովազդվելու կարիք չունի: Նրա մասին խոսում են տարիներ ի վեր իր կողմից կյանքի կոչված ու հաջողություն գրանցած ծրագրերն ու գործերը: Դրանք այնքան շատ են, որ բոլորը թվարկել պարզապես հնարավոր չէ: Բավական է զրուցել Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցած ցանկացած անձի հետ և պարզ կլինի, թե ինչու են բոլորն այդչափ հարգում ու բարձր գնահատում նրան: Ինչ վերաբերում է համաճարակի պատճառով Հայաստանին պատուհասած դժվարությունները մեղմելու քայլերին, ապա դրանք ևս նորություն չեն, քանի որ դժվար է հիշել մի դեպք, երբ երկրի առջև ծառացած խնդիրների դեպքում Ծառուկյանը հեռու կանգներ ու որևէ կերպ օգտակար չլիներ թե՛ ժողովրդին և թե՛ իշխանություններին: