ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը ռեյտինգ բարձրացնելու խնդիր երբևէ չի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարծիք կա, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանը արտակարգ իրավիճակն օգտագործում է սեփական ռեյտինքը բարձրացնելու և ինքնագովազդվելու համար: Նման վարկածն այնքան հեռու է իրականությունից, որ ավելորդ ենք համարում դրան անդրադառնալ: Ընդամենը կույր պետք է լինել, չտեսնելու համար, որ Գագիկ Ծառուկյանն ամենևին էլ գովազդվելու կարիք չունի: Նրա մասին խոսում են տարիներ ի վեր իր կողմից կյանքի կոչված ու հաջողություն գրանցած ծրագրերն ու գործերը: Դրանք այնքան շատ են, որ բոլորը թվարկել պարզապես հնարավոր չէ: Բավական է զրուցել Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցած ցանկացած անձի հետ և պարզ կլինի, թե ինչու են բոլորն այդչափ հարգում ու բարձր գնահատում նրան: Ինչ վերաբերում է համաճարակի պատճառով Հայաստանին պատուհասած դժվարությունները մեղմելու քայլերին, ապա դրանք ևս նորություն չեն, քանի որ դժվար է հիշել մի դեպք, երբ երկրի առջև ծառացած խնդիրների դեպքում Ծառուկյանը հեռու կանգներ ու որևէ կերպ օգտակար չլիներ թե՛ ժողովրդին և թե՛ իշխանություններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular