Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում վիճակը վատ է. ագրեսիայի հուսահատ ալիք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանը հանգստյան օրերին՝ սկսած ուրբաթ երեկոյից, մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում Բաքվում կիրառում է կոշտ կարանտին: Պատկերացնելու համար հարկ է արձանագրել, օրինակ, որ արգելվելու է անգամ տնից դուրս գալ աղբը թափելու նպատակով: Կորոնավիրուսի ադրբեջանական վիճակագրությունը ռեգիոնում ու թերեւս նաեւ աշխարհում ամենավատերից չէ: Ադրբեջանի ցուցանիշը Կովկասում երկրորդն է՝ Հայաստանից հետո: Հունիսի 5-ի դրությամբ 6522 վարակված, 78 մահ, 3737 առողջացած:

Բայց վարակի հայտնաբերման դինամիկան աճում է, այն դեպքում, երբ Բաքուն կարանտինը չեղարկում է Հայաստանից ավելի դանդաղ տեմպով ու ծավալով:

Իհարկե, որեւէ երկրի պարագայում գործնականում պայմանական են բոլոր թվերը, եւ համեմատություններն այդ առումով միշտ կարող են կաղալ, բայց դատելով Բաքվում արտակարգ միջոցառումներից՝ իրական պատկերը շատ ավելի մտահոգիչ է այդ երկրի կառավարության համար, քան ներկայացված վիճակագրությունը:

Համենայն դեպս դրա մասին է խոսում այն, որ հանգստյան օրերին կիրառվում է խստագույն կարանտին, եւ ասվում է, որ հնարավոր է դրա կրկնությունը նաեւ հաջորդ շաբաթ:

Բաքի պատկերին անդրադարձը ամենեւին այն բանի համար չէ, որ դրա ֆոնին փորձենք գտնել մխիթարություն Հայաստանի վիճակագրության համար: Մենք ունենք վարակի հետ կապված մեր խնդիրները, եւ այլ տեղերում շատ կամ քիչ վիճակագրությունը որեւէ կերպ չի ավելացնում կամ պակասեցնում մեզանում եղած խնդիրներն ու լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերը:

Տվյալ պարագայում, Ադրբեջանի վիճակագրությունը մեզ առնչվող կարող է լինել անուղղակիորեն, հաշվի առնելով Բաքվի պատերազմական հռետորաբանությունը: Իսկ դա վերջին շրջանում ապրում է հերթական մակընթացությունը: Ընդ որում, ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հարեւան Վրաստանի նկատմամբ:

Սակայն, ընդհանուր առմամբ, Ադրբեջանից եկող ագրեսիվության նոր ալիքը իր մեջ պարունակում է որոշակի հուսահատության տարրեր, ինչն արտահայտվում է ագրեսիայի աննախադեպ շեշտադրումներով: Եվ դա կարող է պայմանավորված լինել հենց կորոնավիրուսային ճգնաժամով, որը բոլոր երկրներում է բավականին բարդ տանելի ճգնաժամ, սակայն առավել բարդ է դառնում այն երկրների համար, որտեղ կառավարություններն ունեն լեգիտիմության ճգնաժամ:

Այդ պարագայում նրանցից պահանջվում է հանրության հետ հաղորդակցության, երկխոսության հավելյալ ջանք, ավելի մեծ ռեսուրս: Մի բան, որը ոչ լեգիտիմ կառավարությունները չունեն: Եվ դա բազմապատկում է վարակի ճնշումը, քանի որ իրավիճակն այնպիսին է, երբ ամբողջատիրական կառույցների համար ավանդական ուժային գործիքը բավարար չէ:

Ադրբեջանը կորոնավիրուսի վարակի խնդրին բախված միակ ամբողջատիրական համակարգը չէ, սակայն դրանցից թերեւս ամենաթույլերից է, հաշվի առնելով նաեւ աշխարհքաղաքական սուբյեկտության կատեգորիան, ինչը զրկում է մի շարք որոշումների «ճոխությունից», ինչպիսիք իրենց կարող են թույլ տալ օրինակ Չինաստանը, Ռուսաստանը, անգամ Բելառուսը:

Բացելով շանտաժի նոր շրջանը, Ադրբեջանի նախագահը գուցե փորձում է միջազգային հանրության հետ առեւտրով իր համար ընդլայնել կորոնավիրուսի պայմաններում հանրության հետ կապված որոշումների սահմանը:

Այդուհանդերձ, Հայաստանը Արցախը, պետք է չափազանց զգոն լինի Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով, այդ սահմանը Ադրբեջանի եւ որեւէ ուժային կենտրոնի առեւտրի առարկա դարձնել թույլ չտալու համար:

Գազանջատում՝ հոկտեմբերի 3-7ըՄայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»ՌԴ-ում թոքաբորբ է տարածվել. 252 հոսպիտալացված երեխա կա «Չունենք կայուն, հեռանկարային աճ, որը կարող էինք ունենալ երկու տարվա դրական ազդեցությունները կապիտալիզացնելու արդյունքում». «Փաստ»Հազարավոր կյանքեր խլած պատերազմներ, որ շարունակվում են... ամեն օր. «Փաստ»Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ»Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ. «Ժողովուրդ» Ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը. «Հրապարակ» Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է. «Փաստ»Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերինԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուիցԲագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակինԴադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցերԵրևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՓոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգումԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում
Ամենադիտված