Գեներալիտետի կոնսոլիդացում Վանեցյանի շուրջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի Արցախ կատարած այցը չափազանց անհանգստացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս, ինչպես հայտնի է, բավականին մեծ կասկածանքներ ունի Արցախի ռազմաքաղաքական էլիտայի շատ ներկայացուցիչների նկատմամբ: Առաջին հերթին դա վերաբերում է ուժային կառույցների ներկայացուցիչներին, մասնավորապես՝ գեներալիտետին: Այս առումով Արթուր Վանեցյանի հանդիպումն արցախյան ուժային կառույցների գործող և պաշտոնաթող հայտնի դեմքերի հետ ծայրաստիճան մտահոգել է Նիկոլ Փաշինյանին: Բանն այն է, որ Հայաստանի վարչապետն այդպես էլ «ընդհանուր լեզու» չի կարողանում գտնել ո'չ բանակի, ո'չ էլ հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալ կադրերի և բարձրաստիճան նախկին և ներկա ղեկավարության հետ: Այդ իսկ պատճառով Արթուր Վանեցյանի շարունակվող մերձեցումը գեներալիտետի ազդեցիկ ներկայացուցիչների հետ, Փաշինյանը դիտարկում է որպես պոտենցիալ սպառնալիք իր իշխանությանը: Ու եթե Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի վրա ներազդման լծակներ ՀՀ վարչապետի մոտ առայժմ կան, ապա ուժայինները անհամեմատ ավելի ինքնաբավ են և քիչ խոցելի: