ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեներալիտետի կոնսոլիդացում Վանեցյանի շուրջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի Արցախ կատարած այցը չափազանց անհանգստացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս, ինչպես հայտնի է, բավականին մեծ կասկածանքներ ունի Արցախի ռազմաքաղաքական էլիտայի շատ ներկայացուցիչների նկատմամբ: Առաջին հերթին դա վերաբերում է ուժային կառույցների ներկայացուցիչներին, մասնավորապես՝ գեներալիտետին: Այս առումով Արթուր Վանեցյանի հանդիպումն արցախյան ուժային կառույցների գործող և պաշտոնաթող հայտնի դեմքերի հետ ծայրաստիճան մտահոգել է Նիկոլ Փաշինյանին: Բանն այն է, որ Հայաստանի վարչապետն այդպես էլ «ընդհանուր լեզու» չի կարողանում գտնել ո'չ բանակի, ո'չ էլ հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալ կադրերի և բարձրաստիճան նախկին և ներկա ղեկավարության հետ: Այդ իսկ պատճառով Արթուր Վանեցյանի շարունակվող մերձեցումը գեներալիտետի ազդեցիկ ներկայացուցիչների հետ, Փաշինյանը դիտարկում է որպես պոտենցիալ սպառնալիք իր իշխանությանը: Ու եթե Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի վրա ներազդման լծակներ ՀՀ վարչապետի մոտ առայժմ կան, ապա ուժայինները անհամեմատ ավելի ինքնաբավ են և քիչ խոցելի:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular