Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական անճարակության «մաստեր-կլաս»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ-ում տեղի ունեցած իշխանազավթումից հետո տևական ժամանակ հանրության մոտ էյֆորիկ տրամադրություններ էին, որոնք այս երկու տարիների ընթացքում նկատելիորեն թուլացել են։ Այդ օրերին բավական է մեկը համարձակվեր Փաշինյանի կամ նոր իշխանությունների հասցեին մի թթու հրապարակում աներ կամ որևէ կերպ բացասական արտահայտվեր՝ վայրկենապես հայտնվում էր անեծքների, հայհոյանքների տարափի տակ։ Սակայն ժամանակի ընթացքում այս մեկնաբանությունները քչացան, ինչի պատճառն այն է, որ իշխանափոխությունից հետո արդեն անցել է երկուսուկես տարի, Փաշինյանի ձեռքում է երկիրն ամբողջությամբ, սակայն ոչ մի դրական տենդենց չկա, ամենուր ձախողումների շղթա է։ Գործող իշխանությունները այժմ մտահոգ են, քանի որ ներքին հարցումները ցույց են տալիս, որ ամեն ամիս Փաշինյանի վարկանիշը նվազում է, ինչը բնական է, նա արդեն իշխանություն է, որից ակնկալում են կոնկրետ քայլեր, ոչ թե ելույթներ։

Իսկ Փաշինյանն, ինչպես հայտնի է՝ խոսքի վարպետ է, այլ ոչ թե գործի, և իր քաղաքական ողջ կարիերան կառուցել է բացառապես իր խոսքի հաշվին և իրականում ոչ մի արժեք չի ստեղծել, ավելին՝ չի էլ ստեղծելու։ Ի ուրախություն պետք է նշել, որ այդ քաղաքական անճարակությունը հանրության առողջ հատվածը սկսել է նկատել, քանի որ տեսնում է, որ բացի տեսարաններից ու դատարկաբանություններից հայաստանյան քաղաքական օրակարգում ուրիշ ոչ մի տենդենց չկա։ Վերջին մի քանի օրերին ականատես ենք լինում, թե Նիկլոն ինչ էնտուզիազմով ու ոգևորությամբ է կազմակերպում իր մարզային ստուգայցերը, որոնց շրջանակում փորձում է հետկորոնավիրուսային կորսված սեփական վարկանիշը փրկել հանրության հետ անմիջական շփումներով, և դա անում է հնարավոր և անհնար բոլոր միջոցներով ու մեթոդներով։ Ներկայումս Փաշինյանն ամբողջապես իրեն տվել է տոտալ քարոզչության։

Այն աշխատանքները, որոնք ժամանակին նույնիսկ հարկ էլ չի համարվել լուսաբանել, ներկայումս նրա աշխատակազմն ամբողջությամբ լծվել է նկարահանումների ու բոլոր մանրամասնություններով ցուցադրում է ամենատարբեր հարթակներում։ Ի դեպ՝ ներկայացվող կադրերից այնպիսի տպավորություն է ստացվում, որ համաշխարհային նշանակության խնդիր են կարգավորել և լուծվել է ստրատեգիական շատ կարևոր խնդիր։ Այդ ամենին փոքր ինչ ուշադիր ուսումնասիրելուց հետո ակնհայտ է դառնում, որ իրականում անհամեմատ փոքր մասշտաբի ծրագրեր են, որոնց լուծումը, իհարկե, որոշ համայնքների համար կարևոր է, սակայն այդպիսի խնդիրներ բոլոր ժամանակներում էլ  լուծվել են, բայց ի տարբերություն շոումեն ու սեփական աթոռի համար ամեն րոպե պայքարող Փաշինյանի չեն ունեցել գերկարևոր նշանակություն։

Արման Առաքելյան

www.1or.am 

 

Ծեծկռտուք ու կրակոցներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանումԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը. ՄԻՊՀայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն. Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա«Այս պատերազմին որքան խորն ես նայում, այնքան քիչ ես հասկանում»․ ԶելենսկիԻսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության սրումը մտահոգում է Ռուսաստանին․ ՊեսկովՆյու Յորքում կհանդիպեն Հունաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահըԵթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Վրաստանում մեկնարկել են «Eternity-2024» զnրավարժությունները․ մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվnրականներըՊապիկյանը ֆինանսների նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորում․ քննարկել են թիկունքային ապահովման հարցերԱռաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին․ ԲլինկենԱսադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունըԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը. վերջինը կողաշրջվել էՄիրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակըԱրևմտյան վերլուծաբանները պնդում են, որ ՌԴ-ն ձախողել է «Սարմատ» հրթիռի վերջին փորձարկումը. Կրեմլը չի մեկնաբանումԼիբանանում զոհերի թիվը հասել է 182-ի, Իսրայելը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համարԱԽ քարտուղարը Նիդերլանդների վարչապետի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՀարկեր չվճարելու միջոցով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 109 մլն դրամ. ՔԿԱրցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ում խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման մասինՄանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ. Ալիև Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանության ժամանակ կրակnց էր հնչել․ նոր մանրամասներ Բնակարանային գողություն՝ Արարատում. 15-ամյա աղջիկը ներկայացվել է քննչական բաժին Ուկրաինան ենթարկվել է հարվածների. Սումիում կա 2 վիրավոր, Զապորոժիեում` 17 Չդիմադրելու հրամանը Հայաստանից է Արցախ գնացել. ԿարապետյանԿապանում 28-ամյա երիտասարդը հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել մթերային խանութից Ի՞նչ է ակնարկում Էրդողանը Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին Ութ ամիս անց Ադրբեջանի դեմ հայց չի ներկայացվել ՆԳՆ-ն զգուշացնում է Ավագ Զաքարյանի մահվան գործով նոր մանրամասեր են ի հայտ եկելՔաղաքագետ Նաումով. Փաշինյանը Հայաստանին պարտադրում է արևմտյան օրակարգ՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքըԵրևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Մետրոպոլիտենից օգտվելիս վճարային համակարգից օգտվել է ուղևորների ընդհանուր թվի 21 տոկոսը Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնիԾանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր ԴոլգովBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 75,03 դոլար «Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում» Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դիԱմուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ․ պատմության այս օրը (23 սեպտեմբեր)Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետոՀրազենի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է մահացելԶգուշացում՝ Վարդենիսցիներին․ 36 ժամ ջուր չի լինիՆոր փոխարժեքներ են սահմանվել
Ամենադիտված