ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական անճարակության «մաստեր-կլաս»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ-ում տեղի ունեցած իշխանազավթումից հետո տևական ժամանակ հանրության մոտ էյֆորիկ տրամադրություններ էին, որոնք այս երկու տարիների ընթացքում նկատելիորեն թուլացել են։ Այդ օրերին բավական է մեկը համարձակվեր Փաշինյանի կամ նոր իշխանությունների հասցեին մի թթու հրապարակում աներ կամ որևէ կերպ բացասական արտահայտվեր՝ վայրկենապես հայտնվում էր անեծքների, հայհոյանքների տարափի տակ։ Սակայն ժամանակի ընթացքում այս մեկնաբանությունները քչացան, ինչի պատճառն այն է, որ իշխանափոխությունից հետո արդեն անցել է երկուսուկես տարի, Փաշինյանի ձեռքում է երկիրն ամբողջությամբ, սակայն ոչ մի դրական տենդենց չկա, ամենուր ձախողումների շղթա է։ Գործող իշխանությունները այժմ մտահոգ են, քանի որ ներքին հարցումները ցույց են տալիս, որ ամեն ամիս Փաշինյանի վարկանիշը նվազում է, ինչը բնական է, նա արդեն իշխանություն է, որից ակնկալում են կոնկրետ քայլեր, ոչ թե ելույթներ։

Իսկ Փաշինյանն, ինչպես հայտնի է՝ խոսքի վարպետ է, այլ ոչ թե գործի, և իր քաղաքական ողջ կարիերան կառուցել է բացառապես իր խոսքի հաշվին և իրականում ոչ մի արժեք չի ստեղծել, ավելին՝ չի էլ ստեղծելու։ Ի ուրախություն պետք է նշել, որ այդ քաղաքական անճարակությունը հանրության առողջ հատվածը սկսել է նկատել, քանի որ տեսնում է, որ բացի տեսարաններից ու դատարկաբանություններից հայաստանյան քաղաքական օրակարգում ուրիշ ոչ մի տենդենց չկա։ Վերջին մի քանի օրերին ականատես ենք լինում, թե Նիկլոն ինչ էնտուզիազմով ու ոգևորությամբ է կազմակերպում իր մարզային ստուգայցերը, որոնց շրջանակում փորձում է հետկորոնավիրուսային կորսված սեփական վարկանիշը փրկել հանրության հետ անմիջական շփումներով, և դա անում է հնարավոր և անհնար բոլոր միջոցներով ու մեթոդներով։ Ներկայումս Փաշինյանն ամբողջապես իրեն տվել է տոտալ քարոզչության։

Այն աշխատանքները, որոնք ժամանակին նույնիսկ հարկ էլ չի համարվել լուսաբանել, ներկայումս նրա աշխատակազմն ամբողջությամբ լծվել է նկարահանումների ու բոլոր մանրամասնություններով ցուցադրում է ամենատարբեր հարթակներում։ Ի դեպ՝ ներկայացվող կադրերից այնպիսի տպավորություն է ստացվում, որ համաշխարհային նշանակության խնդիր են կարգավորել և լուծվել է ստրատեգիական շատ կարևոր խնդիր։ Այդ ամենին փոքր ինչ ուշադիր ուսումնասիրելուց հետո ակնհայտ է դառնում, որ իրականում անհամեմատ փոքր մասշտաբի ծրագրեր են, որոնց լուծումը, իհարկե, որոշ համայնքների համար կարևոր է, սակայն այդպիսի խնդիրներ բոլոր ժամանակներում էլ  լուծվել են, բայց ի տարբերություն շոումեն ու սեփական աթոռի համար ամեն րոպե պայքարող Փաշինյանի չեն ունեցել գերկարևոր նշանակություն։

Արման Առաքելյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular