Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ համաձայնագիրը կհանգեցնի ԱՄՆ զենքի վաճառքի մեծացմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը կհանգեցնի ԱՄՆ զենքի վաճառքի մեծացմանը, կարծում է սենատոր Թոմ Կոտոնը։

«ԱՄԷ-ն եղել է Միացյալ Նահանգների մեծագույն գործընկերը,- ասել է Կոտոնը CNBC-ի հետ հարցազրույցում։ - Նրանք վաղուց են միջոցներ ներդնում Միացյալ Նահանգների ռազմական արտադրանքի մեջ, եւ ես կասկածում եմ, որ հիմա նրանք դա ավելի շատ կանեն»։

Թրամփի վարչակազմն անցյալ շաբաթ հայտարարել էր ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ խաղաղ համաձայնագրի մասին։ Այս քայլը արաբական երկրների եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման վերջին փորձն է։ Համաձայնագիրը ԱՄԷ-ին դարձնում է Պարսից ծոցի առաջին երկիրը, որը հարաբերությունները կարգավորում է Իսրայելի հետ, եւ արաբական աշխարհում երրորդը՝ Եգիպտոսից ու Հորդանանից հետո։

Կոտոնը, որը Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեի անդամ է, հավելել է, որ նոր կապերը կարող են Մերձավոր Արեւելքի մյուս երկրներին ներգրավել ԱՄՆ լրացուցիչ ռազմական արտադրանքի գնման մեջ։

«Ես նաեւ կասկածում եմ, որ կարող են լինել նաեւ այլ արաբական երկրներ, որոնք կգնան այս ճանապարհով, եւ սա եւս կարող է հնարավորություններ բացել մեր դաշնակիցներին զենքի վաճառքի մեծացման համար՝ թշնամիներից պաշտպանվելու նպատակով, ինչպիսին է Իրանը»,- ասել է նա։

ԱՄՆ Պետքարտուղարության տվյալներով՝ աշխարհը տարեկան գրեթե 3 տրլն դոլար է ծախսում սպառազինության վրա, ընդ որում՝ ԱՄՆ-ին բաժին է ընկնում աշխարհում զենքի վաճառքի մեծ մասը։

2015-2017 թվականների ժամանակահատվածում ԱՄՆ զենքի արտահանման շուրջ 17 տոկոսը բաժին է ընկել Մերձավոր Արեւելքին, 12 տոկոսը՝ Եվրամիությանը եւ 27 տոկոսը՝ Արեւելյան Ասիային։

Սաուդյան Արաբիան Ամերիկայում զենքի գլխավոր գնորդն է եւ աշխարհում զենքի խոշորագույն ներմուծողը։ Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն՝ 2015-2019 թվականների ժամանակահատվածում Էր Ռիադի զենքի ներմուծման 73 տոկոսը բաժին է ընկել ԱՄՆ-ին։

 
Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է. «Փաստ»Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերինԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուիցԲագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակինԴադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցերԵրևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՓոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգումԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու
Ամենադիտված