ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ համաձայնագիրը կհանգեցնի ԱՄՆ զենքի վաճառքի մեծացմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը կհանգեցնի ԱՄՆ զենքի վաճառքի մեծացմանը, կարծում է սենատոր Թոմ Կոտոնը։

«ԱՄԷ-ն եղել է Միացյալ Նահանգների մեծագույն գործընկերը,- ասել է Կոտոնը CNBC-ի հետ հարցազրույցում։ - Նրանք վաղուց են միջոցներ ներդնում Միացյալ Նահանգների ռազմական արտադրանքի մեջ, եւ ես կասկածում եմ, որ հիմա նրանք դա ավելի շատ կանեն»։

Թրամփի վարչակազմն անցյալ շաբաթ հայտարարել էր ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ խաղաղ համաձայնագրի մասին։ Այս քայլը արաբական երկրների եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման վերջին փորձն է։ Համաձայնագիրը ԱՄԷ-ին դարձնում է Պարսից ծոցի առաջին երկիրը, որը հարաբերությունները կարգավորում է Իսրայելի հետ, եւ արաբական աշխարհում երրորդը՝ Եգիպտոսից ու Հորդանանից հետո։

Կոտոնը, որը Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեի անդամ է, հավելել է, որ նոր կապերը կարող են Մերձավոր Արեւելքի մյուս երկրներին ներգրավել ԱՄՆ լրացուցիչ ռազմական արտադրանքի գնման մեջ։

«Ես նաեւ կասկածում եմ, որ կարող են լինել նաեւ այլ արաբական երկրներ, որոնք կգնան այս ճանապարհով, եւ սա եւս կարող է հնարավորություններ բացել մեր դաշնակիցներին զենքի վաճառքի մեծացման համար՝ թշնամիներից պաշտպանվելու նպատակով, ինչպիսին է Իրանը»,- ասել է նա։

ԱՄՆ Պետքարտուղարության տվյալներով՝ աշխարհը տարեկան գրեթե 3 տրլն դոլար է ծախսում սպառազինության վրա, ընդ որում՝ ԱՄՆ-ին բաժին է ընկնում աշխարհում զենքի վաճառքի մեծ մասը։

2015-2017 թվականների ժամանակահատվածում ԱՄՆ զենքի արտահանման շուրջ 17 տոկոսը բաժին է ընկել Մերձավոր Արեւելքին, 12 տոկոսը՝ Եվրամիությանը եւ 27 տոկոսը՝ Արեւելյան Ասիային։

Սաուդյան Արաբիան Ամերիկայում զենքի գլխավոր գնորդն է եւ աշխարհում զենքի խոշորագույն ներմուծողը։ Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն՝ 2015-2019 թվականների ժամանակահատվածում Էր Ռիադի զենքի ներմուծման 73 տոկոսը բաժին է ընկել ԱՄՆ-ին։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular