Հայտնի են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կողմնակի հետևանքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումից հետո կարող է ի հայտ գալ տենդ, դողէրոցք, գլխացավ, սրտխառնոց, ախորժակի կորուստ և ալերգիկ ռեակցիաներ, տեղեկանում ենք «Գամալեայի» կողմից արտադրված պատվաստանյութի բժշկական օգտագործման ցուցումների մասին ներդիրից։ «Ամենահաճախ հանդիպող կողմնակի հետևանքը կարող է լինել կարճաժամկետ գրիպի համախտանիշը, որը բնութագրվում է դողով, տենդով և գլխացավով, և կարող է այտուց ի հայտ գալ ներարկման հատվածում», - ասվում է դեղամիջոցի ներդիրի մեջ։ Ավելի հազվադեպ կարող է նկատվել սրտխառնոց, դիսպեպսիա, ախորժակի նվազում։ Որոշ հիվանդների մոտ կարող են զարգանալ ալերգիկ ռեակցիաներ։
Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը գրանցել է աշխարհում առաջին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։ Արդեն ավելի քան 20 երկրներից ստացվել են պատվերներ պատվաստանյութերի միլիարդավոր դեղաչափեր գնելու համար: Երկրում տարեկան կարտադրվի 500 միլիոն դեղաչափ: