ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կողմնակի հետևանքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումից հետո կարող է ի հայտ գալ տենդ, դողէրոցք, գլխացավ, սրտխառնոց, ախորժակի կորուստ և ալերգիկ ռեակցիաներ, տեղեկանում ենք «Գամալեայի» կողմից արտադրված պատվաստանյութի բժշկական օգտագործման ցուցումների մասին ներդիրից։ «Ամենահաճախ հանդիպող կողմնակի հետևանքը կարող է լինել կարճաժամկետ գրիպի համախտանիշը, որը բնութագրվում է դողով, տենդով և գլխացավով, և կարող է այտուց ի հայտ գալ ներարկման հատվածում», - ասվում է դեղամիջոցի ներդիրի մեջ։ Ավելի հազվադեպ կարող է նկատվել սրտխառնոց, դիսպեպսիա, ախորժակի նվազում։ Որոշ հիվանդների մոտ կարող են զարգանալ ալերգիկ ռեակցիաներ։
Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը գրանցել է աշխարհում առաջին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։ Արդեն ավելի քան 20 երկրներից ստացվել են պատվերներ պատվաստանյութերի միլիարդավոր դեղաչափեր գնելու համար: Երկրում տարեկան կարտադրվի 500 միլիոն դեղաչափ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular