Գերմանիայի ոստիկանությունը դադարել է հսկել հիվանդանոցը, որտեղ պառկած է Նավալնին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈստիկանները դադարեցրել են հսկել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցը, որտեղ գտնվում է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին:
Հսկողության դադարեցման պատճառները դեռևս չեն բացահայտվել: Նավալնիի հսկողությամբ զբաղվել է Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային վարչությունը, որը պետական այցերի ընթացքում զբաղվում է օտարերկրյա հյուրերի և քաղաքացիական ծառայողների պաշտպանությամբ:
Ավելի վաղ արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության գծով Եվրոմիության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորրելը Մոսկվայից պահանջել է՝ անհապաղ հետաքննել ռուս ընդդիմադրի հետ կատարվածը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը