ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի ոստիկանությունը դադարել է հսկել հիվանդանոցը, որտեղ պառկած է Նավալնին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանները դադարեցրել են հսկել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցը, որտեղ գտնվում է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին:

Հսկողության դադարեցման պատճառները դեռևս չեն բացահայտվել: Նավալնիի հսկողությամբ զբաղվել է Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային վարչությունը, որը պետական այցերի ընթացքում զբաղվում է օտարերկրյա հյուրերի և քաղաքացիական ծառայողների պաշտպանությամբ:

Ավելի վաղ արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության գծով Եվրոմիության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորրելը Մոսկվայից պահանջել է՝ անհապաղ հետաքննել ռուս ընդդիմադրի հետ կատարվածը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular