Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է հասկանանք, որ պատերազմը կարող է սկսվել ամեն պահի. Ալեն Ղևոնդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։


- Պարոն Ղևոնդյան, 
Տավուշյան դեպքերից հետո նկատելի է ռուսական կողմի ակտիվությունը և կոչերը  խնդիրը բանակցային փուլ տեղափոխելու վերաբերյալ, ի՞նչ կասեք այս մասին։ 

-Կարծում եմ, դա շատ տրամաբանական է, որովհետև Ռուսաստանը տարածաշրջանում համարվում է հիմնական խաղացող, կամ խաղացողների մեջ առաջինն է, հետո պետք է չմոռանալ՝ Տավուշյան դեպքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև էին, այսինքն սահմանային լարվածությունը Արցախի հետ ուղղակիորեն կապ չուներ, այն կապ ուներ անուղղակիորեն ընկալման կոնտեքստի մասով, հետևաբար երկու ինքնիշխան պետությունների միջև սահմանային նմանօրինակ լարվածությունը, զոհերը և ռազմական ակտիվ տեղային գործողությունները կարող են վերածվել միջպետական  կոնֆլիկտի լիովին այլ իրավիճակի ներքո, այլ ֆորմատով։ Դա ուղղակիորեն կապված է Ռուսաստանի շահերի հետ, Ռուսաստանը երբեք չի ցանկանում ընտրել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որովհետև ընտրությունը ենթադրում է ինչ-որ վարք, որը, իհարկե, մեծ հաշվով շահեկան չէ Ռուսաստանի համար։ Ռուսաստանի համար երկու երկրներն էլ կարևոր են յուրովի՝ տարբեր կոնտեքստներում, հետևաբար նմանօրինակ սրացումների միջնորդական առաքելությունը ռուսների կողմից տրամաբանված էր և կանխատեսելի։ Մյուս կողմից  Ռուսաստանի համար կարևոր է, որ երկու երկրների միջև հարաբերությունների թեժացմանը չնպաստեն երրորդ երկրներ, որովհետև անկայունության աճը այդ տարածաշրջանում կարող է տեղափոխվել նաև Հյուսիսային Կովկաս, իսկ այն երկիրը, որը որ այդ ուղղությամբ ակտիվ քայլեր էր ձեռնարկում Թուրքիան է։ Հետևաբար ռուսների կամար կարևոր է վերահսկելի դարձնել իրավիճակը և փորձել միջնորդական առաքելություններ ձեռնարկել լարվածության և հնարավոր հետագա ռիսկերի վերացման ուղղությամբ։

- Տավուշյան դեպքերի հետ կապված նոր սրացումներ կանխատեսում ե՞ք: 

- Կանխատեսելը մի փոքր անշնորհակալ գործ է, պետք է հասկանալ, որ Ադրբեջանը տավուշյան պատերազմի ներքո բավական լուրջ կորուստներ է ունեցել։ Կորուստները վերաբերում են ինչպես դիրքային, այնպես էլ մարդկային կորուստներին և ամենակարևորը ռեպուտացիոն կորուստներն են, որ Ադրբեջանի գործող իշխանությունները ունեցան այդ հատվածում իրենց ոչ խելամիտ և արկածախնդիր վարքի արդյունքում սեփական քաղաքացիների մոտ։ Հիմա իրենց համար կարևոր է այդ  հեղինակազրկման էֆեկտը  թուլացնել կամ վերացնել և նրանք փորձելու են որոշակի ակտիվացումներ անել, բայց այստեղ մեկ ուրիշ խնդիր կա.  այդ մասին ինչ որ մի փուլում, բնականաբար, տեղյակ են լինելու միջնորդ կողմերը և հատկապես Ռուսաստանը։  Այդ կոնտեքստում, կարծում եմ, որ Ադրբեջանը կունենա որոշակի քննադատողական վերաբերմունք Ռուսաստանի կողմից, որովհետև Ադրբեջանը փորձելու է ներքին խնդիրները լուծել սահմանային ինչ-որ PR ակցիաներով, իսկ դա, բնականաբար, Ռուսաստանի շահերին չի համապատասխանում, որովհետև Ռուսաստանին, թերևս այս փուլում, պետք է տարածաշրջանում  հստակ կայունություն և կանխատեսելիություն։ Ադրբեջանը այս փուլում կգնա այդ քայլին, թե չի գնա դժվար է ասել, բայց այն, որ Ադրբեջան-Թուրքիա փոխհարաբերությունները արդեն Հարավային Կովկասի ներսում որոշակի որակական այլ հանգրվանների նախապատրաստական փուլում են, դա ես ենթադրում եմ։


- Տավուշյան դեպքերից հետո նաև ակտիվ կրակոցներ են լինում Արցախում ձեր կարծիքով մինչև տարեվերջ նոր պատերազմական գործողություննռր կլինեն  Արցախում թե տավուշում ձախողումը Ադրբեջանին կստիպի որոշ ժամանակ զերծ մնալ նոր հարձակումներից։

- Արձանագրենք, որ 2005թ․-ից մինչ այսօր մենք ունեցել ենք 2 խոշոր ռազմական գործողություններ որոնք լիովին կարելի է ձևակերպել որպես պատերազմական գործողություններ, մեկը ընդգրկուն ճակատով 2016թ․ Արցախ-ադրբեջանական սահմանային գծի մասով, մյուսը Տավուշյան հատվածում՝ պատերազմական ժանրին բնորոշ զինտեխնիկայի կիրառմամբ։ Արձանագրենք, որ լարվածության և կրակոցների աճը ուղղակիորեն կապված է նաև Հայաստանի և միջնորդների դիրքորոշումների վրա որոշակի ազդեցություն գործելու գաղափարով, մյուս կողմից լարվածության մեջ պահել իրավիճակը բխում է Ադրբեջանի շահերից։ Պետք է հասկանանք, որ պատերազմը կարող է սկսվել ամեն պահի, այդ թվում նաև հենց այս պահին, իզուր չէ, որ Ադրբեջանը բավարար չափով ռազմական ներուժ է կուտակել Արցախ-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում։ Իրենք ամենևին չեն թաքցնում այդ հանգամանքը  և մենք պետք է առնվազն ուշադիր լինենք: Իրենք իրենց տեղային ելույթներում պարբերաբար խոսում են ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին, ուստի մենք պետք է պատրաստ լինենք հանկարծակի և կտրուկ տրանսֆորմացիայի փոփոխությանը։ Մյուս կողմից տավուշյան նախադեպը որպես տեստ հնարավոր ռազմական գործիքակազմով ինչ-որ խնդիր լուծելու թեկուզ տեղային մակարդակով, ցույց է տալիս, որ Ադրբեջանը առնվազն այսօր կարողությունների գործարկման մասով ունի որոշակի խնդիրներ։ Բայց, այստեղ Ադրբեջանին ոգևորող մի օբեկտ կա, որը Թուրքիան է, և որը ջանք ու եռանդ չի խնայում հրապարակային դիվանագիտության, հավանաբար նաև ներքին աշխատանքային կարգով աջակցություն ցուցաբերելու Ադրբեջանին, իր նմանօրինակ նպատակադրումների իրականացման առումով, հետևաբար այս առումով պետք է շատ ուշադիր լինել, պետք է լինել շատ պատրաստված և հասկանալ, որ, հավանաբար, զուտ պաշտպանողական գործիքակազմը խնդիրը լիովին չի կարող լուծել և պետք է առաջնորդվել նախահարձակ ինքնապաշտպանության թեզով։


- Ի՞նչ կարծիք ունեք Նախիջևանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հնարավորության, և դրա շուրջ Ադրբեջանում ծավալվող քննարկումների վերաբերյալ։

- Պետք է արձանագրել, որ թուրք-նախիջևանական շփումները և Նախիջևանում ղեկավար կազմի հետ Թուրքիայի Հանրապետության համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի, այն բավականին խորն է։ Պետք է ասել, որ Թուրքիայի ազդեցությունը Նախիջևանում բավականին մեծ է, քան Բաքվում։ Դա ընդհանուր առմամբ նաև քաղաքական ազդեցության մասին է խոսում, որը կարող է ինչ-որ մի փուլում տրանսֆորմացնել այլ տիպի ազդեցությունների և ներգրավվածությունների։ Թուրքիան տևական ժամանակ Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի համազորային զորախմբի հետ զորավարժություններ է իրականացնում՝ տարբեր խնդիրներ և թիրախներ իրենց առջև դնելով։ Ինչ-որ մի փուլում ես չեմ բացառում, որ թուրքական ներգրավվածություն կարող է լինել Նախիջևանում ֆորմալ առումով արդեն զորախմբի տեսքով։ Բայց այստեղ, արդեն հարցադրումը դուրս է գալիս զուտ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակից, և տեղափոխվում է ռուս-թուրքական հարաբերությունների շրջանակ, դրանից բխելով տարբեր տիպի ռիսկերով և հետևանքներով, որովհետև կան միջազգային պայմանագրեր, դրանց գործարկման հետ կան տարբեր տիպի մոտեցումներ և ենթադրություններ և կան այդ պայմանագրերի քաղաքական բովանդակությունը վերանայելու ինչ-որ շրջանակների նպատակադրումներ։ Խոսքը Կարսի Մոսկվայի պայմանագրերի մասին է։ Այդ ամեն ինչը հստակորեն գիտակցում է ինչպես Թուրքիան, Ռուսաստանը և մնացած շահագրգիռ կողմերը, այդ թվում նաև Հայաստանը։ Պետք է հասկանալ, որ թուրքական ռազմաբազայի ինստիտուցիոնալ ռազմաբազայի տեղակայումը Նախիջևանում որակապես կարող է փոխել ռազմական հավասարակշռվածության նրբերանգները, ֆիքսենք մի բան, որ հայ-նախիջևանյան սահմանը պաշտպանում են հայ սահմանապահները, չնայած Ռուսաստանի հետ վերջին ռազմական համագործակցության փաստաթղթում կա այնպիսի կետ, որ Ռուսաստանը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության ողջ սահմանների ապահովման մեջ ներգրավվածություն ունենալ։ Այս պահի դրությամբ Հայաստանը ձեռնպահ է այդ կետը գործարկելուց, բայց եթե այդպիսի իրավիճակներ տեղի ունենան Նախիջևանի կամ Ադրբեջանի մասով, ապա չի բացառվում, որ այդ կետը կգործարկվի։ Այնպես որ պետք է սպասել և հասկանալ։

 

 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Արդյո՞ք Էրդողանը կվերավաճառի S-400 ՀՕՊ համակարգերը F-35 գնելու համարԱդրբեջանի ճիշտ ընթացքը. Բաքուն գնում է չին-պակիստանյան կործանիչներ և ձգտում է միանալ BRICS-ինՀայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան ՀՀ իշխանության դևերի և նախկին նախագահների դեմարշի մասին. «Նրանց վրա խաչ չկա»«Աղբը թափեք, տոպրակը տվեք ինձ»․ մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին (տեսանյութ) Հայաստանը  կորցրեց Արցախը ներքին պառակտման պատճառով«Ռուսները մեզ օկուպացրե՞լ են, դա անհեթեթություն է». հայերը շպրտում են դպրոցական դասագրքերըՍևանում մեքենա է հրդեհվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Ուսուցիչների համաշխարհային օր. պատմության այս օրը (05 հոկտեմբեր)Մինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելու Ռուբլին՝ հիմաՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ» Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում, խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ» Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում. «Հրապարակ» ՌԴ-ում 27 երեխա է թունավորվելԳավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում, նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ» «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ» ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ» Հայտնի է ձմեռային զորակոչի ժամանակահատվածը Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 3 հոգի հոսպիտալացվել է171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքումՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի«Հըզբոլլահ»-ն այսօր 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբԿոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներՖիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակել են մեխանիզմ, որի շնորհիվ կոդավորված քվանտային տեղեկույթը տեղափոխվում է քվանտային ինտերնետովՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման կամ դրա բացակայության հանգամանք. ՄԻՊՍյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Լավրովը ՌԴ–ում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել են գողացվшծ բեռնատարըՉեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան (տեսանյութ)«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակումԵվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամՀամայնքի կողմից իրականացված վարչարարությանը գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Ավինյանի խոսնակը պատասխանել է ՄԻՊ-ինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանըՎանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվելՉնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆԱռաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազիՈստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱկնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերըԹեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի. ԱրաղչիԱռևտրային պատերш՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համարՎանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելու «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխաԱճառյան փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառը
Ամենադիտված