Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է հասկանանք, որ պատերազմը կարող է սկսվել ամեն պահի. Ալեն Ղևոնդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։


- Պարոն Ղևոնդյան, 
Տավուշյան դեպքերից հետո նկատելի է ռուսական կողմի ակտիվությունը և կոչերը  խնդիրը բանակցային փուլ տեղափոխելու վերաբերյալ, ի՞նչ կասեք այս մասին։ 

-Կարծում եմ, դա շատ տրամաբանական է, որովհետև Ռուսաստանը տարածաշրջանում համարվում է հիմնական խաղացող, կամ խաղացողների մեջ առաջինն է, հետո պետք է չմոռանալ՝ Տավուշյան դեպքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև էին, այսինքն սահմանային լարվածությունը Արցախի հետ ուղղակիորեն կապ չուներ, այն կապ ուներ անուղղակիորեն ընկալման կոնտեքստի մասով, հետևաբար երկու ինքնիշխան պետությունների միջև սահմանային նմանօրինակ լարվածությունը, զոհերը և ռազմական ակտիվ տեղային գործողությունները կարող են վերածվել միջպետական  կոնֆլիկտի լիովին այլ իրավիճակի ներքո, այլ ֆորմատով։ Դա ուղղակիորեն կապված է Ռուսաստանի շահերի հետ, Ռուսաստանը երբեք չի ցանկանում ընտրել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որովհետև ընտրությունը ենթադրում է ինչ-որ վարք, որը, իհարկե, մեծ հաշվով շահեկան չէ Ռուսաստանի համար։ Ռուսաստանի համար երկու երկրներն էլ կարևոր են յուրովի՝ տարբեր կոնտեքստներում, հետևաբար նմանօրինակ սրացումների միջնորդական առաքելությունը ռուսների կողմից տրամաբանված էր և կանխատեսելի։ Մյուս կողմից  Ռուսաստանի համար կարևոր է, որ երկու երկրների միջև հարաբերությունների թեժացմանը չնպաստեն երրորդ երկրներ, որովհետև անկայունության աճը այդ տարածաշրջանում կարող է տեղափոխվել նաև Հյուսիսային Կովկաս, իսկ այն երկիրը, որը որ այդ ուղղությամբ ակտիվ քայլեր էր ձեռնարկում Թուրքիան է։ Հետևաբար ռուսների կամար կարևոր է վերահսկելի դարձնել իրավիճակը և փորձել միջնորդական առաքելություններ ձեռնարկել լարվածության և հնարավոր հետագա ռիսկերի վերացման ուղղությամբ։

- Տավուշյան դեպքերի հետ կապված նոր սրացումներ կանխատեսում ե՞ք: 

- Կանխատեսելը մի փոքր անշնորհակալ գործ է, պետք է հասկանալ, որ Ադրբեջանը տավուշյան պատերազմի ներքո բավական լուրջ կորուստներ է ունեցել։ Կորուստները վերաբերում են ինչպես դիրքային, այնպես էլ մարդկային կորուստներին և ամենակարևորը ռեպուտացիոն կորուստներն են, որ Ադրբեջանի գործող իշխանությունները ունեցան այդ հատվածում իրենց ոչ խելամիտ և արկածախնդիր վարքի արդյունքում սեփական քաղաքացիների մոտ։ Հիմա իրենց համար կարևոր է այդ  հեղինակազրկման էֆեկտը  թուլացնել կամ վերացնել և նրանք փորձելու են որոշակի ակտիվացումներ անել, բայց այստեղ մեկ ուրիշ խնդիր կա.  այդ մասին ինչ որ մի փուլում, բնականաբար, տեղյակ են լինելու միջնորդ կողմերը և հատկապես Ռուսաստանը։  Այդ կոնտեքստում, կարծում եմ, որ Ադրբեջանը կունենա որոշակի քննադատողական վերաբերմունք Ռուսաստանի կողմից, որովհետև Ադրբեջանը փորձելու է ներքին խնդիրները լուծել սահմանային ինչ-որ PR ակցիաներով, իսկ դա, բնականաբար, Ռուսաստանի շահերին չի համապատասխանում, որովհետև Ռուսաստանին, թերևս այս փուլում, պետք է տարածաշրջանում  հստակ կայունություն և կանխատեսելիություն։ Ադրբեջանը այս փուլում կգնա այդ քայլին, թե չի գնա դժվար է ասել, բայց այն, որ Ադրբեջան-Թուրքիա փոխհարաբերությունները արդեն Հարավային Կովկասի ներսում որոշակի որակական այլ հանգրվանների նախապատրաստական փուլում են, դա ես ենթադրում եմ։


- Տավուշյան դեպքերից հետո նաև ակտիվ կրակոցներ են լինում Արցախում ձեր կարծիքով մինչև տարեվերջ նոր պատերազմական գործողություննռր կլինեն  Արցախում թե տավուշում ձախողումը Ադրբեջանին կստիպի որոշ ժամանակ զերծ մնալ նոր հարձակումներից։

- Արձանագրենք, որ 2005թ․-ից մինչ այսօր մենք ունեցել ենք 2 խոշոր ռազմական գործողություններ որոնք լիովին կարելի է ձևակերպել որպես պատերազմական գործողություններ, մեկը ընդգրկուն ճակատով 2016թ․ Արցախ-ադրբեջանական սահմանային գծի մասով, մյուսը Տավուշյան հատվածում՝ պատերազմական ժանրին բնորոշ զինտեխնիկայի կիրառմամբ։ Արձանագրենք, որ լարվածության և կրակոցների աճը ուղղակիորեն կապված է նաև Հայաստանի և միջնորդների դիրքորոշումների վրա որոշակի ազդեցություն գործելու գաղափարով, մյուս կողմից լարվածության մեջ պահել իրավիճակը բխում է Ադրբեջանի շահերից։ Պետք է հասկանանք, որ պատերազմը կարող է սկսվել ամեն պահի, այդ թվում նաև հենց այս պահին, իզուր չէ, որ Ադրբեջանը բավարար չափով ռազմական ներուժ է կուտակել Արցախ-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում։ Իրենք ամենևին չեն թաքցնում այդ հանգամանքը  և մենք պետք է առնվազն ուշադիր լինենք: Իրենք իրենց տեղային ելույթներում պարբերաբար խոսում են ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին, ուստի մենք պետք է պատրաստ լինենք հանկարծակի և կտրուկ տրանսֆորմացիայի փոփոխությանը։ Մյուս կողմից տավուշյան նախադեպը որպես տեստ հնարավոր ռազմական գործիքակազմով ինչ-որ խնդիր լուծելու թեկուզ տեղային մակարդակով, ցույց է տալիս, որ Ադրբեջանը առնվազն այսօր կարողությունների գործարկման մասով ունի որոշակի խնդիրներ։ Բայց, այստեղ Ադրբեջանին ոգևորող մի օբեկտ կա, որը Թուրքիան է, և որը ջանք ու եռանդ չի խնայում հրապարակային դիվանագիտության, հավանաբար նաև ներքին աշխատանքային կարգով աջակցություն ցուցաբերելու Ադրբեջանին, իր նմանօրինակ նպատակադրումների իրականացման առումով, հետևաբար այս առումով պետք է շատ ուշադիր լինել, պետք է լինել շատ պատրաստված և հասկանալ, որ, հավանաբար, զուտ պաշտպանողական գործիքակազմը խնդիրը լիովին չի կարող լուծել և պետք է առաջնորդվել նախահարձակ ինքնապաշտպանության թեզով։


- Ի՞նչ կարծիք ունեք Նախիջևանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հնարավորության, և դրա շուրջ Ադրբեջանում ծավալվող քննարկումների վերաբերյալ։

- Պետք է արձանագրել, որ թուրք-նախիջևանական շփումները և Նախիջևանում ղեկավար կազմի հետ Թուրքիայի Հանրապետության համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի, այն բավականին խորն է։ Պետք է ասել, որ Թուրքիայի ազդեցությունը Նախիջևանում բավականին մեծ է, քան Բաքվում։ Դա ընդհանուր առմամբ նաև քաղաքական ազդեցության մասին է խոսում, որը կարող է ինչ-որ մի փուլում տրանսֆորմացնել այլ տիպի ազդեցությունների և ներգրավվածությունների։ Թուրքիան տևական ժամանակ Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի համազորային զորախմբի հետ զորավարժություններ է իրականացնում՝ տարբեր խնդիրներ և թիրախներ իրենց առջև դնելով։ Ինչ-որ մի փուլում ես չեմ բացառում, որ թուրքական ներգրավվածություն կարող է լինել Նախիջևանում ֆորմալ առումով արդեն զորախմբի տեսքով։ Բայց այստեղ, արդեն հարցադրումը դուրս է գալիս զուտ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակից, և տեղափոխվում է ռուս-թուրքական հարաբերությունների շրջանակ, դրանից բխելով տարբեր տիպի ռիսկերով և հետևանքներով, որովհետև կան միջազգային պայմանագրեր, դրանց գործարկման հետ կան տարբեր տիպի մոտեցումներ և ենթադրություններ և կան այդ պայմանագրերի քաղաքական բովանդակությունը վերանայելու ինչ-որ շրջանակների նպատակադրումներ։ Խոսքը Կարսի Մոսկվայի պայմանագրերի մասին է։ Այդ ամեն ինչը հստակորեն գիտակցում է ինչպես Թուրքիան, Ռուսաստանը և մնացած շահագրգիռ կողմերը, այդ թվում նաև Հայաստանը։ Պետք է հասկանալ, որ թուրքական ռազմաբազայի ինստիտուցիոնալ ռազմաբազայի տեղակայումը Նախիջևանում որակապես կարող է փոխել ռազմական հավասարակշռվածության նրբերանգները, ֆիքսենք մի բան, որ հայ-նախիջևանյան սահմանը պաշտպանում են հայ սահմանապահները, չնայած Ռուսաստանի հետ վերջին ռազմական համագործակցության փաստաթղթում կա այնպիսի կետ, որ Ռուսաստանը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության ողջ սահմանների ապահովման մեջ ներգրավվածություն ունենալ։ Այս պահի դրությամբ Հայաստանը ձեռնպահ է այդ կետը գործարկելուց, բայց եթե այդպիսի իրավիճակներ տեղի ունենան Նախիջևանի կամ Ադրբեջանի մասով, ապա չի բացառվում, որ այդ կետը կգործարկվի։ Այնպես որ պետք է սպասել և հասկանալ։

 

 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное