Տեսեք ինչքան օգտակար գործընթացներ կկատարվի ձեր օրգանիզմում, եթե օրական մեկ հատ կանաչ պղպեղ ուտեք
ՖՈՏՈԿանաչ պղպեղը շատ օգտակար է մեր առողջության համար։ Այն պարունակում է A, B1, B2, PP, ինչպես նաև մեծ քանակությամբ C վիտամիններ։
Կանաչ պղպեղը պարունակում է նաև շաքար, սպիտակուց և հանքանյութեր, որոնք շատ օգտակար են։ Իսկ կծու ղպեղում առկա է մեծ քանակությամբ կապսաիցին, որն էլ իր հերթին բարելավում է արյան շրջանառությունը։ Կանաչ պղպեղը օգտակար է բարձր ճնշում ունեցողներին։ Օրական մեկ հատ կանաչ պղպեղ ուտելով, կպայքարեք հիպերտոնիայի դեմ, կլավացնեք արյան և մազանոթների որակը։
Ամեն օր պղպեղ ուտելով կդանդաղեցնեք ծերացման գործընթացը։ Սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում քաղցր պղպեղն անհրաժեշտ է պարտադիր ընդգրկել ամենօրյա սննդակարգում։ Հենց այս բանջարեղենն է, որ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք ոչ միայն ամրացնում են մազանոթների պատերը, այլեւ բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու ճկունությունը։
Էնպես որ պղպեղը ներառեք ձեր ամենօրյա սննդակարգում։ Եվ կարևոր է նշել նաև, որ պղպեղը ավելի օգտակար կլինի, եթե հում վիճակում ուտեք։