ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսեք ինչքան օգտակար գործընթացներ կկատարվի ձեր օրգանիզմում, եթե օրական մեկ հատ կանաչ պղպեղ ուտեք

ՖՈՏՈ

Կանաչ պղպեղը շատ օգտակար է մեր առողջության համար։ Այն պարունակում է  A, B1, B2, PP, ինչպես նաև մեծ քանակությամբ C վիտամիններ։

Կանաչ պղպեղը պարունակում է նաև շաքար, սպիտակուց և հանքանյութեր, որոնք շատ օգտակար են։ Իսկ կծու ղպեղում առկա է մեծ քանակությամբ կապսաիցին, որն էլ իր հերթին բարելավում է արյան շրջանառությունը։  Կանաչ պղպեղը օգտակար է բարձր ճնշում ունեցողներին։ Օրական մեկ հատ կանաչ պղպեղ ուտելով, կպայքարեք հիպերտոնիայի դեմ, կլավացնեք արյան և մազանոթների որակը։

Ամեն օր պղպեղ ուտելով կդանդաղեցնեք ծերացման գործընթացը։ Սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում քաղցր պղպեղն անհրաժեշտ է պարտադիր ընդգրկել ամենօրյա սննդակարգում։ Հենց այս բանջարեղենն է, որ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք ոչ միայն ամրացնում են մազանոթների պատերը, այլեւ բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու ճկունությունը։

Էնպես որ պղպեղը ներառեք ձեր ամենօրյա սննդակարգում։ Եվ կարևոր է նշել նաև, որ պղպեղը ավելի օգտակար կլինի, եթե հում վիճակում ուտեք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular