Ինչի կարող է հանգեցնել երեխայի վրա հաճախ բղավելը. Պետք է շատ ուշադիր լինել և հետևել այս խորհուրդներին
ՖՈՏՈԵրեխայի դաստիարակությունը շատ մեծ պատասխանատվություն է և բարդ աշխատանք, որին ծնողները պետք ամենայն լրջությամբ մոտենան: Այս թեմային հաճախ են անդրադառնում մասնագետները, սակայն միշտ չէ որ բոլոր ծնողները հեևում են այս զգուշացումներին:
Հատկապես ուշադիր է պետք լինել դեռահասների հետ շփվելիս, քանի որ նրանց դեպքում ցանկացած սխալը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:
Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի բղավել երեխայի վրա կամ առավել ևս հարվածել, քանի որ հետագայում նա կարող է ընդօրինակել նման պահվածքը և նույն կերպ վարվել նաև իր երեխաների հետ: Երեխայի վրա անդադար բղավելու և նրան հաճախ պատժելու դեպքում ծնողները կարող են բախվել բազում խնդիրների, քարի որ խիստ դաստիարակությունը երբեք անհետ չի անցնում:
Նոր գիտական ուսումնասիրության հեղինակները նշում են, որ ճարպակալման և առողջական այլ խնդիրների առաջացման հավանականությունն ավելի բարձր է լինում այն երեխաների մոտ, որոնց ծնողները խիստ են և հաճախ են զայրանում:
Ընդ որում՝ վտանգի հավանականությունը չի նվազում, անգամ եթե նման վերաբերմունք է ցուցաբերում ծնողներից միայն մեկը:
Մի խումբ հոգեբաններ հետևել են 12 տարեկան 451 երեխայի փոխհարաբերություններն իրենց ծնողների հետ: Ուսումնասիրությունը շարունակվել է մինչև երեխաների 20 տարեկանը լրանալը և այդ ընթացքում յուրաքանչյուր ծնող ունեցել է «դաժանության իր վարկանիշը», որում հաշվի են առնվել կոպիտ վերաբերմունքը, ֆիզիկական ագրեսիայի տարբեր ձևերը, արգելքները, հարկադրանքը, եսակենտրոն պահվածքը և անգամ բղավելը:
Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ երեխան մշտապես սթրեսի մեջ է ապրում ծնողների կոպտության պատճառով, ինչը հանգեցնում է սրտանոթային ակտիվության նվազման, ինչպես նաև հորմոնալ խանգարումների և բորբոքային գործընթացների առաջացման: Ընդ որում՝ հաճախ ոչ խիստ ծնողը որոշ չափով մեղմում է իրավիճակը, սակայն դա բավարար չէ բացասական ազդեցությունն ամբողջությամբ չեզոքացնելու համար:
Մասնագետները նշում են, որ երեխային խրախուսելու լավագույն միջոցը նրան հաճախ գովելն ու ընտանիքում լավ հարաբերությունները պահպանելն է: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք դաստիարակվել են դաժան մեթոդներով, հաճախ նույն կերպ են դաստիարակում նաև իրենց երեխաներին: