ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի կարող է հանգեցնել երեխայի վրա հաճախ բղավելը. Պետք է շատ ուշադիր լինել և հետևել այս խորհուրդներին

ՖՈՏՈ

Երեխայի դաստիարակությունը շատ մեծ պատասխանատվություն է և բարդ աշխատանք, որին ծնողները պետք ամենայն լրջությամբ մոտենան: Այս թեմային հաճախ են անդրադառնում մասնագետները, սակայն միշտ չէ որ բոլոր ծնողները հեևում են այս զգուշացումներին:

Հատկապես ուշադիր է պետք լինել դեռահասների հետ շփվելիս, քանի որ նրանց դեպքում ցանկացած սխալը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի բղավել երեխայի վրա կամ առավել ևս հարվածել, քանի որ հետագայում նա կարող է ընդօրինակել նման պահվածքը և նույն կերպ վարվել նաև իր երեխաների հետ: Երեխայի վրա անդադար բղավելու և նրան հաճախ պատժելու դեպքում ծնողները կարող են բախվել բազում խնդիրների, քարի որ խիստ դաստիարակությունը երբեք անհետ չի անցնում:

 


Նոր գիտական ուսումնասիրության հեղինակները նշում են, որ ճարպակալման և առողջական այլ խնդիրների առաջացման հավանականությունն ավելի բարձր է լինում այն երեխաների մոտ, որոնց ծնողները խիստ են և հաճախ են զայրանում:

Ընդ որում՝ վտանգի հավանականությունը չի նվազում, անգամ եթե նման վերաբերմունք է ցուցաբերում ծնողներից միայն մեկը:

 Ինչպես նշում է ուսումնասիրության հեղինակ Թոմաս Շոֆիլդը՝ դաժանությունը հանգեցնում է երեխաների մոտ առողջական խնդիրների առաջացման՝ անկախ այն բանից, որ ծնողներից մեկը փորձում է նվազագույնի հասցնել մյուսի դաժան վերաբերմունքի բացասական ազդեցությունը:

Մի խումբ հոգեբաններ հետևել են 12 տարեկան 451 երեխայի փոխհարաբերություններն իրենց ծնողների հետ: Ուսումնասիրությունը շարունակվել է մինչև երեխաների 20 տարեկանը լրանալը և այդ ընթացքում յուրաքանչյուր ծնող ունեցել է «դաժանության իր վարկանիշը», որում հաշվի են առնվել կոպիտ վերաբերմունքը, ֆիզիկական ագրեսիայի տարբեր ձևերը, արգելքները, հարկադրանքը, եսակենտրոն պահվածքը և անգամ բղավելը:

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ երեխան մշտապես սթրեսի մեջ է ապրում ծնողների կոպտության պատճառով, ինչը հանգեցնում է սրտանոթային ակտիվության նվազման, ինչպես նաև հորմոնալ խանգարումների և բորբոքային գործընթացների առաջացման: Ընդ որում՝ հաճախ ոչ խիստ ծնողը որոշ չափով մեղմում է իրավիճակը, սակայն դա բավարար չէ բացասական ազդեցությունն ամբողջությամբ չեզոքացնելու համար:

Մասնագետները նշում են, որ երեխային խրախուսելու լավագույն միջոցը նրան հաճախ գովելն ու ընտանիքում լավ հարաբերությունները պահպանելն է: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք դաստիարակվել են դաժան մեթոդներով, հաճախ նույն կերպ են դաստիարակում նաև իրենց երեխաներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular