Վրաստանում մոտ 10%-ով թանկանում է գրեթե ամեն ինչ՝ ներառյալ սնունդը, տեխնիկան և տրանսպորտը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՎրաստանի ազգային վիճակագրական ծառայություն «Սաքստատը» հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն՝ օգոստոսին միջին տարեկան գնաճը կազմել է 5,7%: Թանկացել է գրեթե ամեն ինչ՝ սնունդը, տեխնոլոգիան և տրանսպորտը:
Օգոստոսին 0,5%-ով էժանացել են սնունդն ու ոչ ալկոհոլային ըմպելիքները: Մրգերի և բանջարեղենի գները նվազել են համապատասխանաբար՝ 10,6% և 2,8%-ով: Թեյը, սուրճն ու կակաոն էժանացել են 0,7%-ով: Ձուն և կաթնամթերքը 2,2%-ով թանկացել են: Օգոստոսին դիտվել է նաև տրանսպորտի և դրա շահագործման 1,8% գնաճ:
Այս տարի մթերքի ընդհանուր գնաճը կազմել է 9,2%:
Ներկայացնում ենք մթերքի և արտադրանքի միջին տարեկան գնաճը՝
- Մրգերի միջին տարեկան գնաճը կազմում է 18%,
- Սուրճ, թեյ և կակաո՝ 14,9%,
- Կաթ, պանիր և ձու՝ 11,7%,
- Ձուկ՝ 13,5%,
- Յուղ և կարագ՝ 11,9%,
- Միս և մսամթերք՝ 8,8%,
- Հանքային ջուր, ոչ ոգելից ըմպելիքներ՝ 9%,
- Հաց և հացաբուլկեղեն՝ 9%,
- Ոգելից խմիչքներ և ծխախոտ՝ 8,9%,
- Կահույք, տեխնիկա և կենցաղային իրեր՝ 9,7%:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը