ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում մոտ 10%-ով թանկանում է գրեթե ամեն ինչ՝ ներառյալ սնունդը, տեխնիկան և տրանսպորտը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայություն «Սաքստատը» հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն՝ օգոստոսին միջին տարեկան գնաճը կազմել է 5,7%: Թանկացել է գրեթե ամեն ինչ՝ սնունդը, տեխնոլոգիան և տրանսպորտը:

Օգոստոսին 0,5%-ով էժանացել են սնունդն ու ոչ ալկոհոլային ըմպելիքները: Մրգերի և բանջարեղենի գները նվազել են համապատասխանաբար՝ 10,6% և 2,8%-ով: Թեյը, սուրճն ու կակաոն էժանացել են 0,7%-ով: Ձուն և կաթնամթերքը 2,2%-ով թանկացել են: Օգոստոսին դիտվել է նաև տրանսպորտի և դրա շահագործման 1,8% գնաճ:

Այս տարի մթերքի ընդհանուր գնաճը կազմել է 9,2%:

Ներկայացնում ենք մթերքի և արտադրանքի միջին տարեկան գնաճը՝

  • Մրգերի միջին տարեկան գնաճը կազմում է 18%,
  • Սուրճ, թեյ և կակաո՝ 14,9%,
  • Կաթ, պանիր և ձու՝ 11,7%,
  • Ձուկ՝ 13,5%,
  • Յուղ և կարագ՝ 11,9%,
  • Միս և մսամթերք՝ 8,8%,
  • Հանքային ջուր, ոչ ոգելից ըմպելիքներ՝ 9%,
  • Հաց և հացաբուլկեղեն՝ 9%,
  • Ոգելից խմիչքներ և ծխախոտ՝ 8,9%,
  • Կահույք, տեխնիկա և կենցաղային իրեր՝ 9,7%:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular