Նավալնին դուրս է եկել կոմայից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲեռլինյան «Շարիտե» հիվանդանոցի բժիշկներն Ալեքսեյ Նավալնիին հանել են կոմայից: Այս մասին հաղորդվել է հիվանդանոցի մամլո հաղորդագրություններում: Այս մասին հաղորդվել է «Շարիտե»-ի կայքում:
Հիվանդանոցի տվյալների համաձայն՝ Նավալնիի առողջական վիճակը բարելավվել է, նա սկսել է արձագանքել շրջապատողներին:
«Հիվանդը դուրս է բերվել կոմայից և անջատվել թոքերի արհեստական օդափոխման սարքից: Նա պատասխանում է խոսքային ազդակներին: Դեռևս չափազանց վաղ է գնահատել նրա ծանր թունավորման երկարաժամկետ հետևանքների հնարավորությունը:
Բուժող բժիշկները սերտ կապի մեջ են Նավալնիի կնոջ հետ: Նրա հետ խորհրդատվությունից հետո «Շարիտեն» վստահեցրել է, որ հիվանդի վիճակի մանրամասների հրապարակումը կհամաձայնեցվի Նավալնիի ցանկությունների հետ»,- նշվել է հրապարակման մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: