ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նավալնին դուրս է եկել կոմայից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բեռլինյան «Շարիտե» հիվանդանոցի բժիշկներն Ալեքսեյ Նավալնիին հանել են կոմայից: Այս մասին հաղորդվել է հիվանդանոցի մամլո հաղորդագրություններում: Այս մասին հաղորդվել է «Շարիտե»-ի կայքում:

Հիվանդանոցի տվյալների համաձայն՝ Նավալնիի առողջական վիճակը բարելավվել է, նա սկսել է արձագանքել շրջապատողներին:

«Հիվանդը դուրս է բերվել կոմայից և անջատվել թոքերի արհեստական օդափոխման սարքից: Նա պատասխանում է խոսքային ազդակներին: Դեռևս չափազանց վաղ է գնահատել նրա ծանր թունավորման երկարաժամկետ հետևանքների հնարավորությունը:

Բուժող բժիշկները սերտ կապի մեջ են Նավալնիի կնոջ հետ: Նրա հետ խորհրդատվությունից հետո «Շարիտեն» վստահեցրել է, որ հիվանդի վիճակի մանրամասների հրապարակումը կհամաձայնեցվի Նավալնիի ցանկությունների հետ»,- նշվել է հրապարակման մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular