Ես նման իրավիճակում այլ կերպ չէի վարվի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ1or.am կայքը իմ քայլը խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու թեմայով զրուցել է նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ։
Հարցին, թե պատգամավորն ինչպես է գնահատում այն, որ խմբակցությունը լքում է Արսեն Ջուլֆալակյանը, և արդյոք խմբակցությունը պատրաստվում է որևէ քաղաքական գնահատական տալ Գևորգ Պապոյանը պատասխանել է․
«Ես կարծում եմ՝ քաղաքական գնահատական տալու կարիք չկա։ Պարոն Ջուլֆալակյանը գրառում է կատարել, որտեղ եղել են պարզաբանումներ և եթե այլ պարզաբանման կարիք լինի, կարծում եմ, կնշվի կա՛մ խմբակցության, ղեկավարից կա՛մ Արսեն Ջուլֆալակյանից։ Ես այդ հայտարարությունը չէի ցանկանա մեկնաբանել»։
Իսկ հարցին, թե ընդունելի է արդյոք Արսեն Ջուլֆալակյանի հիմնավորումը Գևորգ Պապոյանի համար, պատգամավորը պատասխանեց․
«Ես նման իրավիճակում այլ կերպ չէի վարվի և չեմ ցանկանում մեկնաբանել»։
Սոնա Գիշյան