ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես նման իրավիճակում այլ կերպ չէի վարվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը իմ քայլը խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու թեմայով զրուցել է նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ։

Հարցին, թե պատգամավորն ինչպես է գնահատում այն, որ խմբակցությունը լքում է Արսեն Ջուլֆալակյանը, և արդյոք խմբակցությունը պատրաստվում է որևէ քաղաքական գնահատական տալ Գևորգ Պապոյանը պատասխանել է․

«Ես կարծում եմ՝ քաղաքական գնահատական տալու կարիք չկա։ Պարոն Ջուլֆալակյանը գրառում է կատարել, որտեղ եղել են պարզաբանումներ և եթե այլ պարզաբանման կարիք լինի, կարծում եմ, կնշվի կա՛մ խմբակցության, ղեկավարից կա՛մ Արսեն Ջուլֆալակյանից։ Ես այդ հայտարարությունը չէի ցանկանա մեկնաբանել»։

Իսկ հարցին, թե ընդունելի է արդյոք Արսեն Ջուլֆալակյանի հիմնավորումը Գևորգ Պապոյանի համար, պատգամավորը պատասխանեց․

«Ես նման իրավիճակում այլ կերպ չէի վարվի և չեմ ցանկանում մեկնաբանել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular