Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեև «կողմ» են քվերակել, բայց «Իմ քայլ»-ի պատգամավորների մոտեցումները միանշանակ չեն եղել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր պարզ դարձավ, որ ՍԴ դատավորի երեք թեկնածուները՝ Երվանդ Խուդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը ԱԺ պատգամավորների կողմից ընտրվեցին ՍԴ անդամ, ինչը, բավական բուռն արձագանք առաջացրեց հասարակության շրջանում: Շատերի կարծիքով ՀՀ իշխանությունները սկսել են իրենք իրենց դեմ աշխատել, հակառակ դեպքում ստիպված չէին լինի այնպիսի անձանց կողմ քվեարկել, որոնք նախկին իշխանությունների օրոք բավականին խնդրահարույց ճանապարհ են անցել՝ կայացնելով այնպիսի վճիռներ, որոնց դեմ անգամ ՄԻԵԴ-ի որոշումների համաձայն պետական բյուջեից բավական մեծ գումարներ են վճարվել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը  1or.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև խմբակցությունը կողմ է քվեարկել, բայց այնպես չէ, որ խմբակցության բոլոր պատգամավորների կողմից նրանց թեկնածությունները միանշանակ է ընկալվել:

«Եթե կառավարությունն ու ՀՀ նախագահն այդ թեկնածուներին են առաջադրել, ապա մեր պահանջը մեկն էր՝ այն սկզբունքները, որոնք դրվում են Սահմանադրական դատարանի առջև իրականացնեն: Հարցն, անշուշտ, խնդրահարույց է՝ հաշվի առնելով դատավորների նախկինում ունեցած բուռն անցյալը, բայց միևնույն ժամանակ, ունենք այն՝ ինչ ունենք: Մենք, անշուշտ, կաշկանդված չենք եղել նրանով, թե ով է նրանց առաջադրել, բայց եթե գտել են, որ հենց նրանք են պետք ՍԴ-ում, մեզ մնում էր միայն նրանցից պահանջել աշխատել այնպես, ինչպես հարկն է»,- ասաց Ս. Հովսեփյանը:

Հարցին թե՝ վստահ է, որ ՍԴ նորընտիր անդամները չեն շեղվի այն ուղուց, որը խոստացել են, պատգամավորն ասաց, որ ինքը վստահ կարող է լինել միայն սեփական անձի մասին խոսելիս, իսկ ինչ վերաբերում է ուրիշներին, բնական է՝ ոչինչ ասել չի կարող:

«Ոչ մի բանի մեջ չթաթախված և անգամ պաշտոն չունեցած անձի մասին խոսել, նշանակում է պատասխանատվություն վերցնել այլ անձի գործունեության վերաբերյալ : Իհարկե ես ոչ մի բանում վստահ չեմ, բայց ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի նրանց գործունեությունը: Հույս ունեմ, որ այն առաքելությունը, որը դատարանի անդամները ստանձնում են, պարկեշտորեն կիրականացնեն»,- ասաց Ս. Հովսեփյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանում այդքան դժվար էր գտնել անթերի կենսագրություն ունեցող թեկնածուներ, պատգամավորը նշեց, որ ցավոք՝ այո՛, քանի որ տարիների ընթացքում բոլոր որակյալ մասնագետները ներգրավված են եղել տարբեր հարցերի մեջ:

«Որ ուղղությամբ էլ թեքվենք, միևնույն է, նույն պատկերն ենք արձանագրելու: Ցավալի է, բայց դա է փաստը»,- ասաց պատգամավորը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Արդյո՞ք Էրդողանը կվերավաճառի S-400 ՀՕՊ համակարգերը F-35 գնելու համարԱդրբեջանի ճիշտ ընթացքը. Բաքուն գնում է չին-պակիստանյան կործանիչներ և ձգտում է միանալ BRICS-ինՀայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան ՀՀ իշխանության դևերի և նախկին նախագահների դեմարշի մասին. «Նրանց վրա խաչ չկա»«Աղբը թափեք, տոպրակը տվեք ինձ»․ մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին (տեսանյութ) Հայաստանը  կորցրեց Արցախը ներքին պառակտման պատճառով«Ռուսները մեզ օկուպացրե՞լ են, դա անհեթեթություն է». հայերը շպրտում են դպրոցական դասագրքերըՍևանում մեքենա է հրդեհվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Ուսուցիչների համաշխարհային օր. պատմության այս օրը (05 հոկտեմբեր)Մինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելու Ռուբլին՝ հիմաՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ» Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում, խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ» Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում. «Հրապարակ» ՌԴ-ում 27 երեխա է թունավորվելԳավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում, նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ» «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ» ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ» Հայտնի է ձմեռային զորակոչի ժամանակահատվածը Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 3 հոգի հոսպիտալացվել է171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքումՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի«Հըզբոլլահ»-ն այսօր 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբԿոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներՖիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակել են մեխանիզմ, որի շնորհիվ կոդավորված քվանտային տեղեկույթը տեղափոխվում է քվանտային ինտերնետովՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման կամ դրա բացակայության հանգամանք. ՄԻՊՍյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Լավրովը ՌԴ–ում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել են գողացվшծ բեռնատարըՉեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան (տեսանյութ)«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակումԵվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամՀամայնքի կողմից իրականացված վարչարարությանը գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Ավինյանի խոսնակը պատասխանել է ՄԻՊ-ինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանըՎանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվելՉնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆԱռաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազիՈստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱկնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերըԹեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի. ԱրաղչիԱռևտրային պատերш՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համարՎանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելու «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխա
Ամենադիտված