ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեև «կողմ» են քվերակել, բայց «Իմ քայլ»-ի պատգամավորների մոտեցումները միանշանակ չեն եղել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր պարզ դարձավ, որ ՍԴ դատավորի երեք թեկնածուները՝ Երվանդ Խուդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը ԱԺ պատգամավորների կողմից ընտրվեցին ՍԴ անդամ, ինչը, բավական բուռն արձագանք առաջացրեց հասարակության շրջանում: Շատերի կարծիքով ՀՀ իշխանությունները սկսել են իրենք իրենց դեմ աշխատել, հակառակ դեպքում ստիպված չէին լինի այնպիսի անձանց կողմ քվեարկել, որոնք նախկին իշխանությունների օրոք բավականին խնդրահարույց ճանապարհ են անցել՝ կայացնելով այնպիսի վճիռներ, որոնց դեմ անգամ ՄԻԵԴ-ի որոշումների համաձայն պետական բյուջեից բավական մեծ գումարներ են վճարվել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը  1or.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև խմբակցությունը կողմ է քվեարկել, բայց այնպես չէ, որ խմբակցության բոլոր պատգամավորների կողմից նրանց թեկնածությունները միանշանակ է ընկալվել:

«Եթե կառավարությունն ու ՀՀ նախագահն այդ թեկնածուներին են առաջադրել, ապա մեր պահանջը մեկն էր՝ այն սկզբունքները, որոնք դրվում են Սահմանադրական դատարանի առջև իրականացնեն: Հարցն, անշուշտ, խնդրահարույց է՝ հաշվի առնելով դատավորների նախկինում ունեցած բուռն անցյալը, բայց միևնույն ժամանակ, ունենք այն՝ ինչ ունենք: Մենք, անշուշտ, կաշկանդված չենք եղել նրանով, թե ով է նրանց առաջադրել, բայց եթե գտել են, որ հենց նրանք են պետք ՍԴ-ում, մեզ մնում էր միայն նրանցից պահանջել աշխատել այնպես, ինչպես հարկն է»,- ասաց Ս. Հովսեփյանը:

Հարցին թե՝ վստահ է, որ ՍԴ նորընտիր անդամները չեն շեղվի այն ուղուց, որը խոստացել են, պատգամավորն ասաց, որ ինքը վստահ կարող է լինել միայն սեփական անձի մասին խոսելիս, իսկ ինչ վերաբերում է ուրիշներին, բնական է՝ ոչինչ ասել չի կարող:

«Ոչ մի բանի մեջ չթաթախված և անգամ պաշտոն չունեցած անձի մասին խոսել, նշանակում է պատասխանատվություն վերցնել այլ անձի գործունեության վերաբերյալ : Իհարկե ես ոչ մի բանում վստահ չեմ, բայց ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի նրանց գործունեությունը: Հույս ունեմ, որ այն առաքելությունը, որը դատարանի անդամները ստանձնում են, պարկեշտորեն կիրականացնեն»,- ասաց Ս. Հովսեփյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանում այդքան դժվար էր գտնել անթերի կենսագրություն ունեցող թեկնածուներ, պատգամավորը նշեց, որ ցավոք՝ այո՛, քանի որ տարիների ընթացքում բոլոր որակյալ մասնագետները ներգրավված են եղել տարբեր հարցերի մեջ:

«Որ ուղղությամբ էլ թեքվենք, միևնույն է, նույն պատկերն ենք արձանագրելու: Ցավալի է, բայց դա է փաստը»,- ասաց պատգամավորը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular