Անցքերով ռետինե կոշիկները դարձյալ թրենդային են
ՖՈՏՈՀայտնիներն սկսել են զանգվածաբար անցքերով սանդալներ կրել՝ նորաձևության նոր թրենդ գործարկելով: Համացանցում հրապարակված լուսանկարներին ուշադրություն են դարձրել The Sun-ի լրագրողները:
Խոսքը գնում է ամերիկյան Crocs ապրանքանիշի դեկորատիվ նշանների համար անցքեր ունեցող պաշտամունքային ռետինե սաբոների մասին է: Նշվել է, որ սանդալները, ի սկզբանե, պատրաստվել են նավակներով զբոսնելու համար, բայց ժամանակի ընթացքում զգեստապահարանի այս առարկան ունիվերսալ է դարձել:
Այսպես, օրինակ պապարացցիները կանադացի երաժիշտ Ջասթին Բիբերին լուսանկարել են վառ վարդագույն վերոնշյալ կոշիկով: Հնդիկ դերասանուհի Պրիյանկա Չոպրան, իր հերթին, լուսանկարվել է նարնջագույն սանդալներով և համապատասխան գույնի երկար կարդիգանով:
Հրատարակությունը հաղորդել է, որ անցած շաբաթ Crocs ապրանքանիշն՝ ըստ առցանց պլատֆորմ Farfetch-ի, նորաձևության թրենդների շարքում նվաճել է 15-րդ տեղը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը