ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անցքերով ռետինե կոշիկները դարձյալ թրենդային են

ՖՈՏՈ

Հայտնիներն սկսել են զանգվածաբար անցքերով սանդալներ կրել՝ նորաձևության նոր թրենդ գործարկելով: Համացանցում հրապարակված լուսանկարներին ուշադրություն են դարձրել The Sun-ի լրագրողները:

Խոսքը գնում է ամերիկյան Crocs ապրանքանիշի դեկորատիվ նշանների համար անցքեր ունեցող պաշտամունքային ռետինե սաբոների մասին է: Նշվել է, որ սանդալները, ի սկզբանե, պատրաստվել են նավակներով զբոսնելու համար, բայց ժամանակի ընթացքում զգեստապահարանի այս առարկան ունիվերսալ է դարձել:

Այսպես, օրինակ պապարացցիները կանադացի երաժիշտ Ջասթին Բիբերին լուսանկարել են վառ վարդագույն վերոնշյալ կոշիկով: Հնդիկ դերասանուհի Պրիյանկա Չոպրան, իր հերթին, լուսանկարվել է նարնջագույն սանդալներով և համապատասխան գույնի երկար կարդիգանով:

Հրատարակությունը հաղորդել է, որ անցած շաբաթ Crocs ապրանքանիշն՝ ըստ առցանց պլատֆորմ Farfetch-ի, նորաձևության թրենդների շարքում նվաճել է 15-րդ տեղը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular