Պետդուման նշել է ՄԱԿ-ում Թրամփի և Պուտինի ելույթների տարբերությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին անվանել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի ելույթների տարբերությունը: Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել իր Twitter-յան էջում:
Ըստ նրա՝ Պուտինը խոսել է խաղաղության պահպանման և համաշխարհային անվտանգության հարցերում ՄԱԿ-ի դերի մեծացման մասին: Միևնույն ժամանակ, Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել է կորոնավիրուսի տարածման մեջ Չինաստանին անհիմն կերպով մեղադրելու համար, ինչպես նաև խոսել է ՆԱՏՕ-ի զարգացման մեջ ԱՄՆ-ի ներդրման մասին:
- Զգացե՛ք տարբերությունը, - գրել է Սլուցկին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը