ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետդուման նշել է ՄԱԿ-ում Թրամփի և Պուտինի ելույթների տարբերությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին անվանել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի ելույթների տարբերությունը: Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել իր Twitter-յան էջում:

Ըստ նրա՝ Պուտինը խոսել է խաղաղության պահպանման և համաշխարհային անվտանգության հարցերում ՄԱԿ-ի դերի մեծացման մասին: Միևնույն ժամանակ, Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել է կորոնավիրուսի տարածման մեջ Չինաստանին անհիմն կերպով մեղադրելու համար, ինչպես նաև խոսել է ՆԱՏՕ-ի զարգացման մեջ ԱՄՆ-ի ներդրման մասին:

- Զգացե՛ք տարբերությունը, - գրել է Սլուցկին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular