Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սրանով Ռուսաստանը Հայաստանի անկախության ամրապնդման լավագույն պայմաններն է ստեղծում. Լևոն Շիրինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս պարզ դարձավ, որ պաշտոնական Մոսկվան օդային սահմանները բացում է ԵԱՏՄ անդամ երկրների համար, բացառությամբ Հայաստանի: Մյուս կողմից ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է սովորականից մի քանի անգամ ավելի թանկ գին, ինչը, բնական է, դարձել է ռուսաստանաբնակ հայերի դժգոհության պատճառը: Քաղաքագետ Լևոն Շիրինյանի դիտարկմամբ` սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը սրանով փորձում է հայկական կողմի վրա ճնշում գործադրելով, երկիրը ապակայունացնել և իր նախընտրած թեկնածուին իշխանության բերել:

«Այս ամենը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը համառորեն հեռանում է Հայաստանից և ռուսաստանաբնակ հայերը պետք է դա գիտակցեն ու վերադառնան հայրենիք: Սրանով Ռուսաստանը Հայաստանի անկախության ամրապնդման համար լավագույն պայմաններն է ստեղծում: Եթե վաղը Ռուսաստանը որոշի խնդիրներ ստեղծել Ֆրանսիայի համար, ֆրանսիացիներն էլ չեն կարողանա բացել ճանապարհը: Այնպես որ, մեր իշխանություններին պետք չէ շատ մեղադրել: Հայաստանը պետք է շարունակի գնալ պետականաշինության ճանապարհով և մտածի երկրի ներսում պայմանները բարելավելու ուղղությամբ: Սա է Հայաստանի հզորացման միակ տարբերակը»,- ասաց Լ. Շիրինյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ COVID-19-ը ռուսական կողմի համար Հայաստանի իշխանությունների հանդեպ ճնշումներ գործադրելու ընդամենը հարմար պատրվակ էր, բայց պետք չէ մոռանալ, որ օդային սահմանը եթե բացվի, հաջորդը կլինի Լարսի ճանապարհը փակ պահելը:

«Քանի դեռ Հայաստանը ցանկանում է ազատ պետություն լինել, նման ճնշումները տևական են լինելու: Եվ ցանկացած պատրվակ ռուսական կողմն օգտագործելու է: Սա նաև նշանակում է, որ հայկական իշխանությունները պետք է հստակ քաղաքական կուրս վարեն: Օրինակ՝ ամեն տարի 10 %-ով նվազեցնեն կախվածությունը Ռուսաստանից: Այն ժամանակ Հայաստանն ավելի շահեկան դիրքում կհայտնվի: Հիմա, երբ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մեծ է, նա Հայաստանին չի հարգում, այլ օգտագործում է: Հայը մեկ ճանապարհ ունի՝ հզորացնել իր երկիրը: Ռուսական կողմին դուր չի գալիս հայ ժողովրդի անկախության ձգտումը, քանի որ սովոր է մեր երկիրը բանդաների միջոցով կառավարել, որպեսզի ինչ ցանկանա, այն էլ անի: Մի օր պետք է այս ամենին վերջ տրվի, որպեսզի ռուսական կողմը հայկական կողմի հետ սկսի արժանապատիվ վերաբերվել, ինչպես հիմա վրացիներին են վերաբերվում»,- ասաց Լ. Շիրինյանը:

Քաղաքագետի կարծիքով արդեն երկու տարի է Ռուսաստանը ցանկացած առիթ օգտագործում է Հայաստանն ապակայունացնելու համար, բայց հայկական կողմը պետք է ցույց տա, որ այդ ամենը հասկանում է: Հակառակ դեպքում այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ քանի դեռ չենք կարողացել բավարար չափով հզորանալ:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

«Ռուսները մեզ օկուպացրե՞լ են, դա անհեթեթություն է». հայերը շպրտում են դպրոցական դասագրքերըՍևանում մեքենա է հրդեհվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Ուսուցիչների համաշխարհային օր. պատմության այս օրը (05 հոկտեմբեր)Մինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելու Ռուբլին՝ հիմաՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ» Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում, խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ» Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում. «Հրապարակ» ՌԴ-ում 27 երեխա է թունավորվելԳավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում, նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ» «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ» ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ» Հայտնի է ձմեռային զորակոչի ժամանակահատվածը Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 3 հոգի հոսպիտալացվել է171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքումՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի«Հըզբոլլահ»-ն այսօր 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբԿոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներՖիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակել են մեխանիզմ, որի շնորհիվ կոդավորված քվանտային տեղեկույթը տեղափոխվում է քվանտային ինտերնետովՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման կամ դրա բացակայության հանգամանք. ՄԻՊՍյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Լավրովը ՌԴ–ում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել են գողացվшծ բեռնատարըՉեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան (տեսանյութ)«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակումԵվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամՀամայնքի կողմից իրականացված վարչարարությանը գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Ավինյանի խոսնակը պատասխանել է ՄԻՊ-ինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանըՎանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվելՉնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆԱռաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազիՈստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱկնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերըԹեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի. ԱրաղչիԱռևտրային պատերш՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համարՎանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելու «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխաԱճառյան փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառըՅուրա և Անգելինա Համբարձումյանները՝ շախմատի մրցաշարի հաղթողներ Արմավիրցի Մելքոն Վարդանովը կերգի «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում Գազ չի լինիԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան ԱբրահամյանՄեքսիկայի ընտրանու ֆուտբոլիստը ճայթռուկ է պայթեցրել մամուլի ասուլիսի ժամանակ ՆԳՆ-ն՝ Կիրանցում երեխա առևանգելու մասին
Ամենադիտված