Եվրախորհրդարանը օտարերկրյա միջամտության հատուկ հանձնաժողով է ստեղծել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրախորհրդարանում հայտնվել է Եվրամիության դեմոկրատական գործընթացներում օտարերկրյա միջամտության ուսումնասիրության հատուկ հանձնաժողով: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Եվրախորհրդի մամլո ծառայությունը:
«Եվրամիությունում տարբեր դեմոկրատական գործընթացներին օտարերկրյա միջամտության հատուկ հանձնաժողով» անվանումը ստացած մարմնի մեջ մտել են եվրոպացի 33 պատգամավորներ: Այն գլխավորում է ֆրանսիացի Ռաֆայել Գլյուկսմանը:
Նոր հանձնաժողովի խնդիրն է՝ «վերլուծել, թե օտարերկրյա միջամտությունը և ընկերությունների ֆինանսավորումն ինչպես կարող են ազդել ԵՄ ընտրությունների վրա և ինչպես կարող է ԵՄ-ն պայքարել ապատեղեկատվության դեմ»:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
www.1or.am