ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրախորհրդարանը օտարերկրյա միջամտության հատուկ հանձնաժողով է ստեղծել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրախորհրդարանում հայտնվել է Եվրամիության դեմոկրատական գործընթացներում օտարերկրյա միջամտության ուսումնասիրության հատուկ հանձնաժողով: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Եվրախորհրդի մամլո ծառայությունը:

«Եվրամիությունում տարբեր դեմոկրատական գործընթացներին օտարերկրյա միջամտության հատուկ հանձնաժողով» անվանումը ստացած մարմնի մեջ մտել են եվրոպացի 33 պատգամավորներ: Այն գլխավորում է ֆրանսիացի Ռաֆայել Գլյուկսմանը:

Նոր հանձնաժողովի խնդիրն է՝ «վերլուծել, թե օտարերկրյա միջամտությունը և ընկերությունների ֆինանսավորումն ինչպես կարող են ազդել ԵՄ ընտրությունների վրա և ինչպես կարող է ԵՄ-ն պայքարել ապատեղեկատվության դեմ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular