Հրաչյա Հակոբյանին ու թիմին հանգիստ չեն տալիս Վանեցյանի քաղաքական հաջողությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրթուր Վանեցյանին հեռացնելուց հետո ՀՀ քաղաքացիներն իրենք եկան եզրահանգման, որ Արթուր Վանեցյանը մտել է շատ կեղտոտ խաղի մեջ, և անմիջապես հեռանալուց հետո սկսեց զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, ինչն արդեն կասկածելի է։ Այդ մասին հայտարարել է իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Սերիալային դերասան Հակոբյանը կարծես թե դետեկտիվ ֆիլմի սցենար գրի՝ կրկին շոշափելով Արթուր Վանեցյանի անունը: ՀՀ քաղաքացիներն Արթուր Վանեցյանի մասին արդեն եզրահանգում արել են՝ մի մարդ, ով 20 տարեկանից ԱԱԾ համակարգում է, ծառայել է պետությանը, ազգին, պաշտպանել է ժողովրդի անդորրն այն պահին, երբ Հակոբյանը փաբերում գարեջուր էր խմում չիպսերով կամ էժանագին դերեր էր խաղում սերիալներում:
Հիմա ակտիվ քաղաքականության մեջ է Վանեցյանն իսկ նրա Հայրենիք կուսակցությունն ընդդիմության առաջամարտիկներից է և հանդես է գալիս իշխանափոխության օրակարգով: Եթե քաղաքական ակտիվությունը կեղտոտ խաղ է, ապա Փաշինյանն ամբողջ կյանքում կեղտոտ խաղերի մեջ է եղել և նույն Հակոբյանը՝ բախտի բերմամբ 2018թ.-ի պետական հեղաշրջմամբ պատգամավոր է դարձել ու ակտիվ քաղաքականության մեջ է՝ հիմա նա կեղտոտ խաղերի մեջ է, թե ոչ:
Ընդդիմության հասցեին քննադատությունն էլ պետք է լինի տրամաբանված ու փաստարկված՝ չնայած իմքայլականներից այդ որակներն ակնկալելը հեքիաթի ժանրից է: