ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաչյա Հակոբյանին ու թիմին հանգիստ չեն տալիս Վանեցյանի քաղաքական հաջողությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
Արթուր Վանեցյանին հեռացնելուց հետո ՀՀ քաղաքացիներն իրենք եկան եզրահանգման, որ Արթուր Վանեցյանը մտել է շատ կեղտոտ խաղի մեջ, և անմիջապես հեռանալուց հետո սկսեց զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, ինչն արդեն կասկածելի է։ Այդ մասին հայտարարել է իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Սերիալային դերասան Հակոբյանը կարծես թե դետեկտիվ ֆիլմի սցենար գրի՝ կրկին շոշափելով Արթուր Վանեցյանի անունը: ՀՀ քաղաքացիներն Արթուր Վանեցյանի մասին արդեն եզրահանգում արել են՝ մի մարդ, ով 20 տարեկանից ԱԱԾ համակարգում է, ծառայել է պետությանը, ազգին, պաշտպանել է ժողովրդի անդորրն այն պահին, երբ Հակոբյանը փաբերում գարեջուր էր խմում չիպսերով կամ էժանագին դերեր էր խաղում սերիալներում:

Հիմա ակտիվ քաղաքականության մեջ է Վանեցյանն իսկ նրա Հայրենիք կուսակցությունն ընդդիմության առաջամարտիկներից է և հանդես է գալիս իշխանափոխության օրակարգով: Եթե քաղաքական ակտիվությունը կեղտոտ խաղ է, ապա Փաշինյանն ամբողջ կյանքում կեղտոտ խաղերի մեջ է եղել և նույն Հակոբյանը՝ բախտի բերմամբ 2018թ.-ի պետական հեղաշրջմամբ պատգամավոր է դարձել ու ակտիվ քաղաքականության մեջ է՝ հիմա նա կեղտոտ խաղերի մեջ է, թե ոչ:
Ընդդիմության հասցեին քննադատությունն էլ պետք է լինի տրամաբանված ու փաստարկված՝ չնայած իմքայլականներից այդ որակներն ակնկալելը հեքիաթի ժանրից է:

Արամ Հովակիմյան

www.1or.am
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular