Ես նորմալ եմ վերաբերվում ընդդիմադիրների կողմից կազմակերպվող հանրահավաքին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎերջերս երեք ընդդիմադիր ուժեր հայտարարություն են տարածել, որ հոկտեմբերի 8-ին պատրաստվում են հանրահավաք անց կացնել և հայտնել իրենց դժգոհությունը։
Այս առիթով 1or.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ, հասկանալու համար, թե իշխանության ներկայացուցիչն ի՞նչ կարծիք ունի այդ թեմայով։
Հարցին, թե՝ ինչպես է վերաբերում երեք ընդդիմությունների կողմից նախատեսված հանրահավաքին պատգամավորը պատասխանեց․
« Շատ նորմալ եմ վերաբերվում, որ երեք ուժերը բարձրացնում են իրենց տեսակետը հրապարակային, սակայն, կարծում եմ, որ իրենք օրակարգից դուրս են, բայց դա իրենց նախընտրած գործընթացն է, խոսքս մասնավորապես ԲՀԿ-ի մասին է»։
Այն հարցին, թե ինչպես է վերաբերում Նիկոլայ Բաղդասարյանը կառավարության հրաժարականի պահանջներին պատգամավորն ասաց․
«Այդ ընթացակարգը արդեն նախատեսված է։ Պահանջը պետք է ձևակերպեն այդ ընթացակարգով, բայց քանի որ այդ ընթացակարգով չեն դիմել չեմ կարող կարծիք հայտնել։»։
Իսկ այն հարցին թե արդյոք պատգամավորը գոհ է այս ընդդիմությունից Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց․
«Ես այդպիսի գործուներություն չունեմ իրենցից գոհ կամ դժգոհ լինելու, իրենք պետք է գոհ կամ դժգոհ լինեն իրենց կատարած աշխատանքից»։
Սոնա Գիշյան