ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես նորմալ եմ վերաբերվում ընդդիմադիրների կողմից կազմակերպվող հանրահավաքին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս երեք ընդդիմադիր ուժեր հայտարարություն են տարածել, որ հոկտեմբերի 8-ին պատրաստվում են հանրահավաք անց կացնել և հայտնել իրենց դժգոհությունը։

Այս առիթով 1or.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ, հասկանալու համար, թե իշխանության ներկայացուցիչն ի՞նչ կարծիք ունի այդ թեմայով։

Հարցին, թե՝ ինչպես է վերաբերում երեք ընդդիմությունների կողմից նախատեսված հանրահավաքին պատգամավորը պատասխանեց․

« Շատ նորմալ եմ վերաբերվում, որ երեք ուժերը բարձրացնում են իրենց տեսակետը հրապարակային,  սակայն, կարծում եմ, որ իրենք օրակարգից դուրս են, բայց դա իրենց նախընտրած գործընթացն է, խոսքս մասնավորապես ԲՀԿ-ի մասին է»։

Այն հարցին, թե ինչպես է վերաբերում Նիկոլայ Բաղդասարյանը կառավարության հրաժարականի պահանջներին պատգամավորն ասաց․

«Այդ  ընթացակարգը արդեն նախատեսված է։ Պահանջը պետք է ձևակերպեն այդ ընթացակարգով, բայց քանի որ այդ ընթացակարգով չեն դիմել չեմ կարող կարծիք հայտնել։»։

Իսկ այն հարցին թե արդյոք պատգամավորը գոհ է այս ընդդիմությունից Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց․

«Ես այդպիսի գործուներություն չունեմ իրենցից գոհ կամ դժգոհ լինելու, իրենք պետք է գոհ կամ դժգոհ լինեն իրենց կատարած աշխատանքից»։

 

Սոնա Գիշյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular