Գրիզլի արջը սպանել է որմզդեղն որսացող տղամարդուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱլյասկայի նահանգի հարավ-արևելքում տեղակայված Ազգային զբոսայգի և արգելավայր Ռանգելում գրիզլի արջը սպանել է որմզդեղն որսացող տղամարդուն: Այս մասին հաղորդվել է ԱՄՆ-ի ազգային զբոսայգիների ծառայության կայքում:
Մարդու վրա արջի մահացու հարձակումը տեղի է ունեցել կիրակի օրը՝ սեպտեմբերի 20-ին: Տղամարդն ընկերոջ հետ գնացել էր որմզդեղնների 10-օրյա որսորդության, երբ ագրեսիվ կատաղի արջը հարձակվել է նրա վրա: Որսորդի կյանքը չի հաջողվել փրկել: Սեպտեմբերի 22-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ նրա ուղեկիցը չի տուժել:
ԱՄՆ-ի անտառային ծառայությունը նշել է, որ արջերը վախենում են մարդկանցից և հարձակվում են միայն այն դեպքում, երբ իրենց ընտանիքի կամ ուտելիքի համար վտանգ են զգում:
Անտառային արշավի ժամանակ անհրաժեշտ է արջերի դեմ ցողաշիթ ունենալ և ուտելիքը պահել պինդ փակված տարաներում, իսկ վայրի գազանին հանդիպելու դեպքում՝ պետք է հանգստություն պահպանել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը