ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրիզլի արջը սպանել է որմզդեղն որսացող տղամարդուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ալյասկայի նահանգի հարավ-արևելքում տեղակայված Ազգային զբոսայգի և արգելավայր Ռանգելում գրիզլի արջը սպանել է որմզդեղն որսացող տղամարդուն: Այս մասին հաղորդվել է ԱՄՆ-ի ազգային զբոսայգիների ծառայության կայքում:

Մարդու վրա արջի մահացու հարձակումը տեղի է ունեցել կիրակի օրը՝ սեպտեմբերի 20-ին: Տղամարդն ընկերոջ հետ գնացել էր որմզդեղնների 10-օրյա որսորդության, երբ ագրեսիվ կատաղի արջը հարձակվել է նրա վրա: Որսորդի կյանքը չի հաջողվել փրկել: Սեպտեմբերի 22-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ նրա ուղեկիցը չի տուժել:

ԱՄՆ-ի անտառային ծառայությունը նշել է, որ արջերը վախենում են մարդկանցից և հարձակվում են միայն այն դեպքում,  երբ իրենց ընտանիքի կամ ուտելիքի համար վտանգ են զգում:

Անտառային արշավի ժամանակ անհրաժեշտ է արջերի դեմ ցողաշիթ ունենալ և ուտելիքը պահել պինդ փակված տարաներում, իսկ վայրի գազանին հանդիպելու դեպքում՝ պետք է հանգստություն պահպանել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular