Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվանագիտական ոլորտում Ադրբեջանը պետք է դիտարկվի ահաբեկչության սատարող երկիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան արդեն բացահայտ մասնակցում է Արցախի դեմ մղվող պատերազմին և նաև Հայաստանի դեմ կիրառել է F-16 կործանիչ։ Սակայն այդ փաստը թուրքական իշխանությունների կողմից հերքվել է։

Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ՝ հասկանալու համար, թե եթե Հայաստանին կհաջողվի ապացուցել F-16 կործանիչի կիրառումը թուրքական բանակի կողմից,ապա ինչ պատժամիջոցներ են սպասվում Թուրքիային։ Հարցին ի պատասխան փորձագետը ասել է․ «Այդ առումով խախտվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն միջազգային համապատասխան կառույցներին։ Հայաստանի ներկայացուցիչը, երբ դիմել է ՀԱՊԿ-ին, այնտեղ Թուրքիայի մասին շատ հստակ խոսել է և եթե այս պատերազմական գործողություններին մասնակցում է երրորդ երկիր՝ ի դեմս Թուրքիայի, ապա Հայաստանը պարտավոր է դիմել ՀԱՊԿ-ին, որ Հայաստանի նկատմամբ իրականացվում է ագրեսիա երրորդ երկրի կողմից։ Կարող է և չդիմել, բայց այդ գործընթացի սկիզբը պետք է դրվի Հայաստանի իշխանությունների կողմից։ Հայաստանը, եթե ունի ապացույցներ, պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, երկրորդ՝ դիմի ՀԱՊԿ-ին՝ ապացուցողական հիմքով, երրորդ՝ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների ղեկավարներին՝ Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային։ Այս դեպքում միջազգային հանրություն եզրույթը շատ անհասկանալի է։ Բայց, այնուամենայնիվ առաջին քայլը պետք է արվի Հայաստանի կողմից։ Եթե Հայաստանը չի դիմում որևէ կառույցի դա նշանակում է, որ կամ չկա ապացուցողական հիմք, կամ կա այդ հիմքը բայց նպատակահարմար չի գտնում ներկայացնել։ Դիմելուց հետո էլ միայն պետք է սպասենք թե որ կառույցը արձագանքեց։ Բայց այն, որ Իրանը և Ռուսաստանը շատ կոնկրետ քայլ են արել Ադրբեջանում վարձկանների հայտնվելու և այս պատերազմին մասնակցելու առումով, կարծում եմ, շատ կարևոր փաստ է, որովհետև այնուամենայնիվ այդ պետությունների կողմից արված հայտարարությունը իր հիմքում ունի փաստեր, ինչը նշանակում է, որ կա ապացուցողական բոլոր հիմքերը, որ ահաբեկիչները բերվել են Սիրիայից ամենայն հավանականությամբ Թուրքիայի միջոցով, և որոնք Ադրբեջանի զինուժի կողմից կռվում են Արցախի ինքնապաշտպանական ուժերի դեմ։ Այստեղից հետևություն, որ Ադրբեջանը օգտագործում է ահաբեկչական խմբավորումներ, և այդ խմբավորումները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և տարբեր այլ միջազգային կառույցների կողմից գնահատվել են որպես ահաբեկչական և իրենց գործունեությունը անթույլատրելի է։ Եվ այդ քայլերից հետո Ադրբեջանը պետք է հաշվետու լինի միջազգային այն կառույցներին, որի հետ ունի համագործակցություն և որի առաջ ունի պարտավորություններ։ Կարծում եմ դրանից հետո, Ռուսաստանը, որը այստեղ ունի լուրջ աշխարհաքաղաքական ազգային պետական շահեր ակնհայտ է, որ առաջինը իրենք են արձագանքելու։ Դիվանագիտական ոլորտում Ադրբեջանը պետք է դիտարկվի ահաբեկչության սատարող և ահաբեկչական կառույցների հետ համագործակցող պետություն։ Այս ամենից հետո պետք է Արցախը ճանաչվի որպես անկախ պետություն և Արցախի հետ պետք է կնքվի ռազմաքաղաքական պայմանագիր։ Մարտի դաշտում շուտով ադրբեջանական զինուժի մեջքը կոտրելուց հետո, երբ ունենաք հաջողություններ և հակառակորդին մատնենք տոտալ պարտության, կարծում եմ, որ դրանից հետո բանակցային նոր ձևաչափով կամ նախկին ձևաչափով բայց նոր իրողությունների պայմաններում հայկական կողմը կարող է թելադրող լինել, իսկ հայկական կողմը ոչ թե Հայաստանի իշխանություններն են, այլ խոսքս Արցախի իշխանություննի մասին է, և դրանով Աշխարհում Արցախի իշխանությունների լեգիտիմացումը գործնական հողի վրա է դրվելու։ Եվ ամբողջ աշխարհը այդ դեպքում չի կարող հաշվի չնստել Արցախ պետության և Արցախի տարած հաղթանակի հետ։ Հայաստանի Հանրապետության կողմից ցանկացած քայլ, երբ գնում է ռազմական լրջագույն գործողություններ Արցախի ճանաչման և ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու, կարծում եմ, էականորեն բացսական ազդեցություն կարող է ունենալ ընթացող քաղաքական գործունեության վրա հիմք տալով Թուրքիային ուղղակիորեն ներգրավվել այս թնջուկի լուծմանը, որպես իրական մասնակից կողմ։ Սա երբեք պետք չէ թույլ տալ»։

Սոնա Գիշյան

www.1or.am

«Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ» ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ» Հայտնի է ձմեռային զորակոչի ժամանակահատվածը Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 3 հոգի հոսպիտալացվել է171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքումՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի«Հըզբոլլահ»-ն այսօր 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբԿոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներՖիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակել են մեխանիզմ, որի շնորհիվ կոդավորված քվանտային տեղեկույթը տեղափոխվում է քվանտային ինտերնետովՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման կամ դրա բացակայության հանգամանք. ՄԻՊՍյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Լավրովը ՌԴ–ում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել են գողացվшծ բեռնատարըՉեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան (տեսանյութ)«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակումԵվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամՀամայնքի կողմից իրականացված վարչարարությանը գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Ավինյանի խոսնակը պատասխանել է ՄԻՊ-ինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանըՎանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվելՉնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆԱռաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազիՈստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱկնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերըԹեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի. ԱրաղչիԱռևտրային պատերш՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համարՎանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելու «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխաԱճառյան փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառըՅուրա և Անգելինա Համբարձումյանները՝ շախմատի մրցաշարի հաղթողներ Արմավիրցի Մելքոն Վարդանովը կերգի «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում Գազ չի լինիԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան ԱբրահամյանՄեքսիկայի ընտրանու ֆուտբոլիստը ճայթռուկ է պայթեցրել մամուլի ասուլիսի ժամանակ ՆԳՆ-ն՝ Կիրանցում երեխա առևանգելու մասին Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղերում ստացել է ավելի շատ կարմիր քարտ, քան նախորդ 241 խաղերում «Զգուշացնում եմ․ Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը»․ ԱլիևՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցումՎթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Արքեպիսկոպոսը ուղիղ եթերում խոստացել է տապալել Փաշինյանին  Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումԾանոթ ու միաժամանակ անհայտ … պարկուր«Հայաստանը հրաժարվում է պետականության հիմքերից. երկիրը փաստացի չեղյալ է հայտարարել Անկախության հռչակագիրը»
Ամենադիտված