Էրդողանի պատասխանը՝ 3 նախագահների հայտարարության վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անընդունելի է համարում, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան կարող են ներգրավված լինել վիճելի Կովկասյան տարածաշրջանում հրադադարի հաստատման մեջ, քանի որ նրանք 30 տարի անտեսում էին այդտեղ առկա խնդիրները, գրում է Reuters֊ը:
Էրդողանը նաև Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթում կրկնել է, որ Հայաստանը պետք է դուրս գա Լեռնային Ղարաբաղից, եթե տևական խաղաղություն հաստատվի այն տարածաշրջանում, որտեղ հինգ տարի շարունակ բախվել են Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը և հայկական ուժերը:
«Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան անտեսում են այս խնդիրը շուրջ 30 տարի, անընդունելի է, որ նրանք մասնակցում են հրադադարի հաստատման գործընթացին», - ասել է Էրդողանը: