ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի պատասխանը՝ 3 նախագահների հայտարարության վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անընդունելի է համարում, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան կարող են ներգրավված լինել վիճելի Կովկասյան տարածաշրջանում հրադադարի հաստատման մեջ, քանի որ նրանք 30 տարի անտեսում էին այդտեղ առկա խնդիրները, գրում է Reuters֊ը:

Էրդողանը նաև Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթում կրկնել է, որ Հայաստանը պետք է դուրս գա Լեռնային Ղարաբաղից, եթե տևական խաղաղություն հաստատվի այն տարածաշրջանում, որտեղ հինգ տարի շարունակ բախվել են Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը և հայկական ուժերը:

«Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան անտեսում են այս խնդիրը շուրջ 30 տարի, անընդունելի է, որ նրանք մասնակցում են հրադադարի հաստատման գործընթացին», - ասել է Էրդողանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular