Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան իրեն պահում է միջազգային բանդիտի նման. Սուրեն Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի կարծիքով այս պահին հարկավոր է արձանագրել, որ վերջին երկու օրերին միջազգային համատեքստը հայկական կողմի համար դառնում է բարենպաստ, քանի որ առնվազն երեք երկիր՝ Ֆրանսիան՝ նախագահ Մակրոնի մակարդակով, Ռուսաստանի Դաշնությունը ԱԳՆ-ի մակարդակով, Իրանը՝ ԱԳՆ-ի մակարդակով արձանագրել են, որ Թուրքիան, ըստ էության, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասնակից է և, բացի այդ, Սիրիայից վարձկաններ է տեղափոխում մարտի դաշտ և առաջնագիծ:

«Սա արձանագրվել է, որը, իսկապես, կարելի է հաջողություն համարել: Ես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահող երկրների ղեկավարների հայտարարությունն եմ դրական համարում, անկախ այն հանգամանքից, որ այնտեղ գերիշխում էին պարիտետային գնահատականներ: Այդ ամենով հանդերձ՝ հայտարարության դրական կողմն այն էր, որ բարձր մակարդակով արձանագրվեց, որ կարգավորման գործընթացի միակ ձևաչափը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը»,- ասաց Ս. Սուրենյանցը:

Քաղաքական գործիչը խոսելով արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ընթացող ռազմական գործողությունների ադրբեջանա-թուրքական նկրտումների տրամաբանությանը, վերջին երկու օրերին դրանք ավելի թեժացնելու և, ինչու չէ, Հայստանի տարածք ներմուծելու ցանկությունների մասին, նշեց, որ գերտերությունների հայտարարություններից, փաստացի, պարզ է դառնում, որ Ադրբեջանը և Թուքիան հայտնվել են մեկուսացման մեջ, որը օր օրի ավելի ակնառու է դառնում:

«Մյուս կողմից պետք չէ ակնկալել, որ միջազգային կառույցների հորդորները կամ մեսիջները մեկ-երկու օրում կարող են ազդել Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության վրա: Թուրքիան այսօր իրեն պահում է միջազգային կամ տարածաշրջանային բանդիտի նման և, ըստ էության, վաբանկ է գնացել՝ փաստացի ոչնչացնելով և կլանելով Ադրբեջանի ինքնիշխանությունը: Այսինքն, մենք այսօր, ըստ էության, գործ ունենք թուրքական ագրեսիայի հետ, որը դրսևորվում է Ադրբեջանի դեմքով: Եվ, բնական է, որ ռազմադաշտի անհաջողություններին նրանք պետք է պատասխանեն խաղաղ բնակչությանը հրետակոծելով, ինչը նշանակում է, որ այս երկու երկրները ոչ միայն չեն անսացել միջազգային հորդորներին, այլև շարունակում են իրենց ռազմական արկածախնդրությունը, դրանից բխող բոլոր հետևանքներով: Ցավոք սրտի, այս առումով իրավիճակը շարունակում է մնալ լարված և հիմա դժվար է կանխատեսել, թե միջազգային ճնշումներն ինչ ազդեցություն կունենան Թուրքիայի քաղաքականության վրա կամ ինչպիսի զարգացումներ տեղի կունենան առաջնագծում»,- ասաց Ս. Սուրենյանցը:

Խոսելով Թուրքիայի նախագահ Էրդողանի օրերս արած հայտարարությանը՝ թե՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը անարդյունավետ է և հարկավոր է հարցը այլ ճանապարհով լուծել, քաղաքական գործիչը նշեց, որ դա Էրդողանի հերթական սին հայտարարությունն է, քանի որ Թուրքիան լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի 11 անդամ երկրներից մեկը, փաստացի, ինքնաքննադատութուն է իրականացնել:

«Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբում կան Թուրքիայի նման դեստրուկտիվ դիրքորոշումներ ունեցող պետություններ, բնականաբար, Մինսկի խումբը ամբողջ արդյունավետությամբ չէր էլ կարող աշխատել: Եվ, այս առումով, ողջունելի է, որ, կարծես, Ֆրանսիայի նախագահը նախաձեռնում է Թուրքիային Մինսկի խմբից դուրս թողնելու գործընթաց, քանի որ այս պահին, փաստացի, Թուրքիան պատերազմի կողմ է և այլևս չի կարող կարգավորման գործընթացում անաչառ, անկախ արբիտրի դեր ստանձնել»,- ասաց Ս. Սուրենյանցը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Գավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում, նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ» «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ» ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ» Հայտնի է ձմեռային զորակոչի ժամանակահատվածը Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 3 հոգի հոսպիտալացվել է171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքումՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի«Հըզբոլլահ»-ն այսօր 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբԿոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներՖիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակել են մեխանիզմ, որի շնորհիվ կոդավորված քվանտային տեղեկույթը տեղափոխվում է քվանտային ինտերնետովՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման կամ դրա բացակայության հանգամանք. ՄԻՊՍյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Լավրովը ՌԴ–ում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել են գողացվшծ բեռնատարըՉեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան (տեսանյութ)«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակումԵվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամՀամայնքի կողմից իրականացված վարչարարությանը գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Ավինյանի խոսնակը պատասխանել է ՄԻՊ-ինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանըՎանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվելՉնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆԱռաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազիՈստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱկնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերըԹեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի. ԱրաղչիԱռևտրային պատերш՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համարՎանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելու «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխաԱճառյան փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառըՅուրա և Անգելինա Համբարձումյանները՝ շախմատի մրցաշարի հաղթողներ Արմավիրցի Մելքոն Վարդանովը կերգի «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում Գազ չի լինիԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան ԱբրահամյանՄեքսիկայի ընտրանու ֆուտբոլիստը ճայթռուկ է պայթեցրել մամուլի ասուլիսի ժամանակ ՆԳՆ-ն՝ Կիրանցում երեխա առևանգելու մասին Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղերում ստացել է ավելի շատ կարմիր քարտ, քան նախորդ 241 խաղերում «Զգուշացնում եմ․ Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը»․ ԱլիևՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցումՎթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Արքեպիսկոպոսը ուղիղ եթերում խոստացել է տապալել Փաշինյանին  Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումԾանոթ ու միաժամանակ անհայտ … պարկուր
Ամենադիտված