Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի գործողությունների արդյունքում այլևս որպես պետություն չկա Ադրբեջան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Հակոբ Բադալյանն է։

- Պարոն Բադալյան, Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները համատեղ հայտարարություն տարածեցին և կոչ արեցին անհապաղ վերադառնալ բանակցային սեղան: Սա իրավիճակ փոխո՞ւմ է, թե ոչ:

—  Պատերազմական իրավիճակում, իրավիճակ առաջին հերթին փոխում է հայկական բանակը։ Եվ դրանով է պայմանավորված, թե ինչպիսին կլինեն  հետագա քաղաքական զարգացումները։ Իհարկե, ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահներից և համանախագահ երկրներից եկող ազդակները շատ կարևոր են, և դրանցով շատ կարևոր ազդակներ կան, որոնք բխում են Հայաստանի շահից, մասնավորապես այն, որ Թուրքիան տարածաշրջան է տեղափոխել վարձկան ահաբեկիչներ, և այդ հանգամանքը արժանանում է դատապարտման, բայց կրկին կասեմ, որ պատերազմի ժամանակ պատերազմի ելքը որոշում է բանակը և հայկական բանակի գործողություններն են նաև հետագա քաղաքական զարգացումների ընթացքը։

- Արդեն խոսվում է որոշակի դիրքեր գրավելու մասին: Ինչպիսի՞ առաջխաղացման արդյունքում հնարավոր կլինի հրադադար հաստատել:

— Ես այդ մասին խոսել չեմ ուզում, քանի որ դա ավելի շատ ռազմական մասնագետների խնդիր է, սակայն ակնհայտ է, որ պատերազմում մեր բանակը գիտի իր խնդիրները և գիտեն, որ կարևորը հարձակվող թշնամուն պատժելն է, և կարծում եմ մնացյալ բոլոր հարցերը ռազմական տիրույթում են, և ես չեմ կարող խոսել այդ մասին։

- Իսկ Թուրքիայի ներգրավվածությունն ինչպե՞ս կարող է ազդել զարգացումների վրա:

— Երբ մենք խոսում ենք Թուրքիայի ներգրավվածության մասին, կարծում եմ, դա սխալ է, քանի որ այստեղ ոչ թե Թուրքիան է ներգրավված այլ հակառակը՝ Թուրքիան ինքն է ներգրավել Ադրբեջանին։ Դա սկզբունքային և էական տարբերություն է։ Թուրքիան իր ծրագրերի և նպատակների համար ներգրավել է Ադրբեջանին և, անշուշտ, Թուրքիայի նպատակը Կովկասում իրավիճակ փոխել և դառնալ Կովկասի ռազմական անվտանգության վճռորոշ, առանցքային դերակատարներից մեկը։ Այսինքն մենք այստեղ չունենք մի իրավիճակ, երբ Թուրքիան մասնակցում է կամ աջակցում է, այլ այստեղ մենք ունենք իրավիճակ, որ Թուրքիան դուրս է եկել Հայաստանի և Արցախի դեմ և այդ պատերազմին ներգրավել է Ադրբեջանին, ընդ որում, Ադրբեջանը այստեղ հանդես է գալիս ոչ թե որպես պետություն, այլ որպես մի նահանգ կամ վիլլայեթ։ Եվ ներկայիս զարգացումները մեզ թույլ են տալիս ասել, որ պարզապես Թուրքիայի գործողությունների արդյունքում մենք կարող ենք խոսել այլևս որպես պետություն Ադրբեջանի գոյություն չունենալու մասին։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Հայտնի է ձմեռային զորակոչի ժամանակահատվածը Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 3 հոգի հոսպիտալացվել է171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքումՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի«Հըզբոլլահ»-ն այսօր 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբԿոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներՖիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակել են մեխանիզմ, որի շնորհիվ կոդավորված քվանտային տեղեկույթը տեղափոխվում է քվանտային ինտերնետովՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման կամ դրա բացակայության հանգամանք. ՄԻՊՍյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Լավրովը ՌԴ–ում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել են գողացվшծ բեռնատարըՉեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան (տեսանյութ)«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակումԵվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամՀամայնքի կողմից իրականացված վարչարարությանը գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Ավինյանի խոսնակը պատասխանել է ՄԻՊ-ինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանըՎանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվելՉնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆԱռաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազիՈստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱկնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերըԹեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի. ԱրաղչիԱռևտրային պատերш՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համարՎանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելու «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխաԱճառյան փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառըՅուրա և Անգելինա Համբարձումյանները՝ շախմատի մրցաշարի հաղթողներ Արմավիրցի Մելքոն Վարդանովը կերգի «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում Գազ չի լինիԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան ԱբրահամյանՄեքսիկայի ընտրանու ֆուտբոլիստը ճայթռուկ է պայթեցրել մամուլի ասուլիսի ժամանակ ՆԳՆ-ն՝ Կիրանցում երեխա առևանգելու մասին Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղերում ստացել է ավելի շատ կարմիր քարտ, քան նախորդ 241 խաղերում «Զգուշացնում եմ․ Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը»․ ԱլիևՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցումՎթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Արքեպիսկոպոսը ուղիղ եթերում խոստացել է տապալել Փաշինյանին  Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումԾանոթ ու միաժամանակ անհայտ … պարկուր«Հայաստանը հրաժարվում է պետականության հիմքերից. երկիրը փաստացի չեղյալ է հայտարարել Անկախության հռչակագիրը»Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը««Փաշինյանի աթոռները». Երևանը սերտ կապի մեջ է Կիևի, ՆԱՏՕ-ի և ԵԱՏՄ-ի հետ»
Ամենադիտված